Փողերդ կարգի’ բեր. անձնական բյուջե

ABCFinance ակադեմիա

Հեղինակ

ABCFinance ակադեմիա

ABCFinance-ը ՀՀ կենտրոնական բանկի կրթական հարթակն է, որի նպատակն է լայն հասարակությանը պարզ և վստահելի կերպով տեղեկացնել անձնական ֆինանսների կառավարման մասին։ 

Մենք հավատում ենք, որ դա կօգնի մարդկանց կայացնել ավելի հիմնավոր և արդյունավետ որոշումներ, լինել իրազեկ ֆինանսների ոլորտում, պաշտպանել սեփական իրավունքները և լինել ավելի բարեկեցիկ:

Անձնական բյուջեի արդյունավետ կառավարումը սեփական եկամուտների և ծախսերի գիտակցված պլանավորման ու վերահսկման գործընթաց է, որը նպաստում է ֆինանսական կայունությանը և նպատակների իրականացմանը։

Այս թեմայի շրջանակում մասնակիցը կսովորի, թե ինչ է անձնական բյուջեն և ինչպես այն արդյունավետ կազմել, ինչպես գրանցել եկամուտներն ու ծախսերը, տարանջատել պարտադիր և ոչ պարտադիր ծախսերը, ինչպես հետևել բյուջեին առօրյա կյանքում՝ խուսափելով ավելորդ ծախսերից։ Կծանոթանա ծախսերի պլանավորման պարզ և կիրառելի գործիքների։