Փողերդ կարգի’ բեր. անձնական բյուջե
Անձնական բյուջեի արդյունավետ կառավարումը սեփական եկամուտների և ծախսերի գիտակցված պլանավորման ու վերահսկման գործընթաց է, որը նպաստում է ֆինանսական կայունությանը և նպատակների իրականացմանը։
Այս թեմայի շրջանակում մասնակիցը կսովորի, թե ինչ է անձնական բյուջեն և ինչպես այն արդյունավետ կազմել, ինչպես գրանցել եկամուտներն ու ծախսերը, տարանջատել պարտադիր և ոչ պարտադիր ծախսերը, ինչպես հետևել բյուջեին առօրյա կյանքում՝ խուսափելով ավելորդ ծախսերից։ Կծանոթանա ծախսերի պլանավորման պարզ և կիրառելի գործիքների։