Հեռո’ւ ֆինանսական խարդախություններից
Ժամանակակից աշխարհում ապահով միջավայր ունենալը կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև թվային աշխարհում։ Այդ պատճառով ֆինանսական խարդախությունների և զեղծարարությունների մասին տեղեկացված լինելը, դրանց տարածված ձևերը ճանաչելը և պաշտպանվելու ուղիները իմանալը կարևոր նախապայման են ֆինանսական անվտանգությունն ապահովելու համար։
Այս թեմայի շրջանակում մասնակիցը կծանոթանա ֆինանսական խարդախությունների առավել տարածված տեսակներին՝ ֆիշինգի, հեռախոսազանգերով իրականացվող խարդախությունների, կեղծ վարկային միջնորդների և ներդրումային խարդախությունների օրինակներով։ Կքննարկվեն մոբայլ բանկինգի միջոցով խարդախություններից խուսափելու գործնական քայլերը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է կատարել, եթե անձը դարձել է ֆինանսական խարդախության զոհ։