Խնայի’ր և հարստացի’ր

ABCFinance ակադեմիա

Հեղինակ

ABCFinance ակադեմիա

ABCFinance-ը ՀՀ կենտրոնական բանկի կրթական հարթակն է, որի նպատակն է լայն հասարակությանը պարզ և վստահելի կերպով տեղեկացնել անձնական ֆինանսների կառավարման մասին։ 

Մենք հավատում ենք, որ դա կօգնի մարդկանց կայացնել ավելի հիմնավոր և արդյունավետ որոշումներ, լինել իրազեկ ֆինանսների ոլորտում, պաշտպանել սեփական իրավունքները և լինել ավելի բարեկեցիկ:

Խնայողությունները ֆինանսական կայունության և ապագա անվտանգության կարևոր հիմքն են՝ անկախ եկամտի չափից։ Ճիշտ խնայելու սովորությունները թույլ են տալիս դիմակայել անսպասելի իրավիճակներին, հասնել ֆինանսական նպատակներին և ժամանակի ընթացքում ավելացնել սեփական ֆինանսական հնարավորությունները։

Այս թեմայի շրջանակում մասնակիցը կհասկանա, թե ինչու է կարևոր խնայել անկախ եկամտից և ինչպես սկսել խնայել նույնիսկ փոքր գումարներից։ Կքննարկվեն խնայողությունները չծախսելու գործնական մոտեցումները, անկանխիկ խնայողություններ պահելու հնարավոր գործիքները և խնայողությունների անվտանգ պահպանման տարբերակները։