Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Խնայողություններ >Խնայելու ոսկե կանոնը - 80/10/10

Խնայելու ոսկե կանոնը - 80/10/10

Էպիզոդի նկարագրություն

Ուզում ես շատ գումար խնայել, բայց ամսվա վերջում համարյա գումար չի՞ մնում: Ինչո՞ւ: Կարո՞ղ է սկզբում ծախսում ես, հետո փորձում խնայել։ Փորձը ցույց է տալիս, որ դա չի աշխատում, որովհետև հետո ոչինչ չի մնում խնայելու համար:

Ճիշտ մոտեցումն է՝ կիրառել պարզ ու դարերով փորձված 80/10/10 կանոնը: Եկամտիդ 80%-ը ծախսի՛ր, 10%-ը խնայի՛ր, 10%-ով էլ կիսվի՛ր ուրիշների հետ։ Բայց՝ խնայելն արա առաջինը։

Եկամտի ստացման պահին անմիջապես առանձնացրու 10%-ը խնայողությունների համար: Այսպես դու մշտապես կունենաս «անվտանգության բարձիկ»՝ անկանխատեսելի ծախսերի կամ մեծ գնումների համար։ Օրինակ՝ եթե ամսական եկամուտդ 200,000 դրամ է, ապա 20,000 դրամը մի կո՛ղմ դիր: Տարեկան կունենաս 240,000 դրամ (մեկ հեռախոսի գին),2 տարում՝ 480,000 դրամ (նոութբուքի գին),իսկ 10 տարում՝ 2,4 մլն դրամ:

Հաջորդ 10%-ով կիսվի՛ր ուրիշների հետ։

Բարեգործությունը կարևոր է: Կարող ես օգնել մի հիվանդի կամ ներդրում անել մի լավ ծրագրում: Սա ոչ միայն օգնում է ուրիշներին, այլ նաև դրական ազդեցություն է ունենում կյանքիդ վրա:

Իսկ եկամտիդ մնացած 80%-ը կարող ես ծախսել առօրյա ծախսերի, զվարճանքի և այլ կարիքների ու ցանկությունների վրա: Օրինակ՝ եթե ամսական եկամուտդ 200,000 դրամ է, ապա 160,000 դրամի շրջանակներում աշխատի՛ր հաշվարկել և պլանավորել ծախսերդ։ Հիշի՛ր, որ ֆինանսական հաջողության առաջին ու ամենակարևոր բաղադրիչը կարգապահությունն է, ուստի հետևի՛ր այս կանոնին ամեն անգամ, երբ եկամուտ ես ստանում:

Սկզբում խնայի՛ր, հետո ծախսի՛ր՝ հետևիր 80/10/10 կանոնին: Եղի՛ր բարեկեցիկ: