Ինչպե՞ս խնայել անկախ եկամտից1 ր․ 59 վ․
Ի՞նչ անեմ, որ խնայողություններս չծախսեմ1 ր․ 55 վ․
Որոշել եմ խնայածս գումարն անկանխիկ պահել, ի՞նչ գործիքներ կան / Որտե՞ղ պահեմ խնայողություններս2 ր․ 5 վ․
Ինչպես խնայեմ, որ նաև եկամուտ ստանամ / Ի՞նչ անեմ, որ փողս փող բերի2 ր․ 3 վ․
Խնայելու ոսկե կանոնը - 80/10/101 ր․ 48 վ․
Ժամանակը ոսկի է, կամ ինչու է պետք խնայել շուտ / բարդ տոկոս/1 ր․ 47 վ․
Ինչու՞ փողս տարբեր տեղերում պահեմ / դիվերսիֆիկացիա/2 ր․ 18 վ․
Որոշել եմ խնայածս գումարն անկանխիկ պահել, ի՞նչ գործիքներ կան / Որտե՞ղ պահեմ խնայողություններս
Էպիզոդի նկարագրություն
Պատկերացրո՛ւ, որ ունես 500,000 դրամ խնայողություն: Որտե՞ղ պահես՝ բարձի տա՞կ, բանկո՞ւմ, թե՞ այլ տեղ:
Անկանխիկ խնայողությունները շատ առավելություններ ունեն:
Նախ՝ անվտանգ են: Բանկային հաշիվներում ու քարտերում գումարը պահելով՝ կքչացնես գողության, կորստի ռիսկը։ Բացի դրանից՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն էլ երաշխավորում է, որ դու հետ կստանաս ավանդիդ գումարը, եթե անգամ բանկը սնանկանա: Բայց կան սահմանաչափեր. ամեն բանկում դրամային ավանդների դեպքում մինչև 16 մլն դրամի չափով, իսկ արտարժույթային ավանդների դեպքում՝ մինչև 7 մլն դրամի չափով։
Երկրորդ՝ հարմարավետ է: Քո գումարը միշտ հասանելի է, երբ պետք է։ Լինի դա քարտի վրա, թե ավանդում, երբ դու նախապես տեղեկացնես բանկին և պահանջես գումարը, ապա ավանդի մայր գումարն առանց խոչընդոտների հետ կստանաս։
Երրորդ՝ եկամտաբեր է: Դոշակը կամ էլ բարձը քեզ հաստատ ավել գումար չեն տա, իսկ այ խնայողական հաշիվը կամ ավանդը քեզ տոկոսներ կբերեն: Օրինակ՝ 500,000 դրամը տարեկան 8%-ով ավանդ դնելու դեպքում տարվա վերջում կունենաս[3] 36,000 դրամ եկամուտ:
Չորրորդ՝ պաշտպանված ես գնաճից: Քո գումարի արժեքը չի նվազի ժամանակի ընթացքում, և դու կկարողանաս նույնքան կամ ավելի շատ ապրանքներ գնել խնայած գումարով։
Կարող ես սկսել խնայողական հաշվից. այն ավելի ճկուն է, և կարող ես գումար ավելացնել ու պակասեցնել։ Այնուհետև շարունակել ավանդով՝ գումարդ ավելի երկար ժամանակով ներդնելով բանկում։ Իհարկե հետո կարող ես անցնել ֆինանսական այլ բազմերանգ գործիքներին՝ պարտատոմսներին, բաժնետոմսերին և այլն։
Բաժանի՛ր քո խնայողությունները տարբեր գործիքների միջև՝ հաշվի առնելով քո նպատակները:
Խնայի՛ր, կատարի՛ր ներդրումներ, եղի՛ր բարեկեցիկ: