Ինչպե՞ս խնայել անկախ եկամտից1 ր․ 59 վ․
Ի՞նչ անեմ, որ խնայողություններս չծախսեմ1 ր․ 55 վ․
Որոշել եմ խնայածս գումարն անկանխիկ պահել, ի՞նչ գործիքներ կան / Որտե՞ղ պահեմ խնայողություններս2 ր․ 5 վ․
Ինչպես խնայեմ, որ նաև եկամուտ ստանամ / Ի՞նչ անեմ, որ փողս փող բերի2 ր․ 3 վ․
Խնայելու ոսկե կանոնը - 80/10/101 ր․ 48 վ․
Ժամանակը ոսկի է, կամ ինչու է պետք խնայել շուտ / բարդ տոկոս/1 ր․ 47 վ․
Ինչու՞ փողս տարբեր տեղերում պահեմ / դիվերսիֆիկացիա/2 ր․ 18 վ․
Ժամանակը ոսկի է, կամ ինչու է պետք խնայել շուտ / բարդ տոկոս/
Էպիզոդի նկարագրություն
Պատկերացրու՛, որ ֆինանսական հաջողությունը նման է մի համեղ ուտեստի[3] ։ Իսկ բարդ տոկոսն այն գաղտնի բաղադրիչն է, որը նպաստում է քո գումարի աճին:
Ենթադրենք՝ դու գումար ես ներդնում և քեզ առաջարկում ենք երկու տարբերակ՝ տոկոսները գումարվում են մայր գումարին տարին մեկ անգամ կամ ամեն ամիս: Երկրորդ դեպքում ավելացնում ենք այդ գաղտնի բաղադրիչը. գործի է անցնում բարդ տոկոսը, քանի որ ներդրած գումարն իր հերթին գումար է բերում: Քեզ կարող է փոքր գումար թվալ, բայց կուտակվելով երկար ժամանակում մեծ արդյունք է ստեղծում: Ահա՜, կարծես թե ուտեստն ավելի համեղ է դառնում:
Այդ բաղադրիչի մյուս գաղտնիքը ժամանակն է. որքան երկար թույլ տաս բարդ տոկոսին աշխատել, այնքան նրա ազդեցությունը ավելի արտահայտիչ է դառնալու: Հաստատ շատ ես լսել, որ ժամանակը ոսկի է: Մեր ասածն էլ դա է. երկար տարիներ գումարը ներդնելով՝ դու հնարավորություն ես տալիս, որ այն աճի ու աճի:
Օրինակ: Պատկերացրու՛, որ դու 100,000 դրամ ես ներդնում տարեկան 10%-ը տոկոսով: 10-ը տարիների ընթացքում, պարզ տոկոսի դեպքում, ամեն տարի 10,000 դրամ ստանալով, վերջում կունենաս 200,000 դրամ: Իսկ բարդ տոկոսի դեպքում առաջին տարվա վերջում դու կունենաս 110,000 դրամ, իսկ երկրորդ տարվա վերջում՝ 121,000 դրամ, քանի որ 10%-ը հաշվարկվում է արդեն 110,000 դրամի համար՝ 100,000-ի փոխարեն:
Այսպես, տասը տարի հետո, բարդ տոկոսի դեպքում դու կունենաս մոտ 260,000 դրամ: Այսինքն՝ բարդ տոկոսի շնորհիվ կշահես մոտ 60,000 դրամ քո շահույթը կրկնակի օգտագործելու միջոցով։
Ֆինանսական հաջողությունը պահանջում է համբերություն, ինչպես համեղ ուտեստ պատրաստելը: Խնայի՛ր այսօր, թույլ տու՛ր բարդ տոկոսին աշխատել և տես, թե ինչպես է «պատրաստվում» ֆինանսական քո հաջողությունը:
Եղի՛ր բարեկեցիկ: