Ընտանեկան բյուջե/առանձնահատկություններ
Էպիզոդի նկարագրություն
Ընտանեկան բյուջեի պլանավորումը մի փոքր տարբերվում է անձնական բյուջեի կառավարումից, որովհետև ընտանեկանի դեպքում դու միայնակ չես որոշումներ կայացնում: Այն պահանջում է հաշվի առնել նաև ընտանիքիդ մյուս անդամների ֆինանսական կարիքները և ցանկությունները:
Հաջողության բանալին համագործակցությունն է և բոլորի կարծիքը հաշվի առնելը: Նստի՛ր ընտանիքիդ անդամներով և քննարկի՛ր ձեր եկամուտներն ու ծախսերը։ Կարևոր է, որ բոլորը համաձայն լինեն, որպեսզի ֆինանսական նպատակները համահունչ լինեն։
Ընտանեկան բյուջեի մյուս առանձնահատկությունն այն է, որ պետք է հաշվի առնել ընդհանուր պատասխանատվությունները։ Սրանք ընդգրկում են տան համար ընդհանուր ծախսերը, ինչպիսիք են՝ վարձը, կոմունալները և սնունդը, ինչպես նաև ընտանիքի համար անհրաժեշտ ծախսերը, օրինակ՝ երեխաների խնամքը, կրթության վճարները և առողջապահական ծախսերը։
Իհարկե, պետք է նաև հաշվի առնել միանգամյա ծախսերը, օրինակ՝ արձակուրդները կամ մեծ գնումները, որոնք չնայած ամեն ամիս չեն լինում, բայց պահանջում են նախապես պլանավորում։ Խնայելով՝ դու կունենաս հնարավորություն նախապես պատրաստվելու նմանատիպ դեպքերին և ունենալու «անվտանգության բարձիկ»։
Մեկ այլ կարևոր գործոն է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ սահմանելը։ Կարճաժամկետ նպատակները կարող են ներառել տան վարկերի կրճատումը, իսկ երկարաժամկետ նպատակները՝ տան վերանորոգման կամ երեխաների կրթության համար գումար հավաքելը։
Հաջողության բանալին պարբերական ստուգումներն են։ Ամեն ամիս ժամանակ հատկացրու՛ վերանայելու ընտանեկան բյուջեն և անհրաժեշտության դեպքում ճշգրտի՛ր այն՝ ճիշտ ուղու վրա մնալու համար։
Սկսի՛ր հենց այսօր: Կազմակերպի՛ր ընտանեկան ժողով և միասին պլանավորե՛ք ձեր ընտանեկան բյուջեն:
Պլանավորի՛ր բյուջեդ, եղի՛ր բարեկեցիկ:

