Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ապահովագրություն >Բոնուս մալուս - Ինչպես և ինչքան

Բոնուս մալուս - Ինչպես և ինչքան

Էպիզոդի նկարագրություն

Մեքենա ես վարու՞մ։ Ուրեմն սա քեզ համար է։ Գիտե՞ս, որ քո վարելաոճից է կախված, թե որքան կվճարես ԱՊՊԱ-իդ համար։

Դա կոչվում է Բոնուս-Մալուս համակարգ:

Պարզ ասած՝

●  կարգապահ վարորդները քիչ են վճարում:

●  Վթարներ ունեցողները՝ ավելի շատ։ Արդարացի է, չէ՞։

Ահա թե ինչպես է աշխատում։

Օրինակ՝ եթե ունես 1 տրասպորտային միջոց ու մեկ տարի վթար չես ունեցել, 10-ից դառնում ես 9-րդ դաս: Ապահովագրավճարդ նվազում է 3%-ով։ Իսկ ամեն հաջորդ անվթար տարվա հետ նորից բարելավվում է դասդ։ Կարող ես հասնել 1-ին դաս՝ մինչև 50% զեղչի։ 

Եվ՝ հակառակ։ Եթե վթար ես ունեցել և վնաս ես պատճառել, ապահովագրավճարդ կարող է աճել՝ կախված պատճառած վնասից։ Որքան մեծ է վնասը, այնքան շատ է աճում. մինչև 100.000 դրամ՝ 3 դասով կորցնում ես դիրքերդ, 100-200.000 դրամ՝ 4 դաս, 1.8 միլիոնից ավել՝ 8 դաս)։ Կարող է հասնել նույնիսկ 300%-ի՝ այսինքն նախկինից 3 անգամ ավել վճարել:

Ի՞նչ անել։ Շատ պարզ է՝

●  վարի՛ր զգույշ,

●  հետևի՛ր ճանապարհային երթևեկության կանոններին,

●  խուսափի՛ր վթարներից և կխնայես զգալի գումարներ։

Քո ապահովագրավճարի չափը քո ձեռքերում է։ Վարի՛ր խելամիտ։ Խնայի՛ր գումարդ։ Եղի՛ր բարեկեցիկ: