Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ներածություն >ABCFinance.am - Ֆինանսական կրթության քո հարթակը

ABCFinance.am - Ֆինանսական կրթության քո հարթակը

Էպիզոդի նկարագրություն

Բոլորս էլ շատ ենք մտածում փողի մասին։ Ոմանք՝ թե ինչպես խնայել, մյուսները՝ որտեղ ներդնել, երրորդները՝ ինչպես ազատվել պարտքերից…

Բայց իրականում խնդիրը ոչ թե փողի չափի մեջ է, այլ նրա, թե ինչպես ես այն կառավարում։ Իսկ դա էլ կարող ես անել, եթե գիտելիքներ հավաքես այս ոլորտում։  Այդ դեպքում փողն էլ կհերիքի, նյարդերն էլ, ժամանակն էլ։

Հենց դրա համար Կենտրոնական բանկը ստեղծել է ABCFinance.am կայքը։ Արդեն տասը տարի մարդիկ պարզ և հասկանալի լեզվով, իրական օրինակներով սովորում են՝

●     ինչպես լավ պլանավորել ծախսերը և ազատվել պարտքերից,

●     որտեղ և ինչպես խնայել,

●     և վերջապես՝ ինչպես ճիշտ կառավարել ֆինանսները։ Մի խոսքով՝ ամեն ինչ՝ ֆինանսների մասին և ֆինանսները բոլորի համար:

Դու սովորիր, մնացածը մենք մտածել ենք:

●     Սիրում ես հաշվարկնե՞ր - օգտագործի՛ր մեր հաշվիչները:

●     Նախընտրում ես կարդա՞լ - մանրամասն հոդվածներ կան:

●     Խաղերո՞վ ես լավ սովորում - փորձի՛ր խաղերը:

●     Վիդեոներն ե՞ն հարմար - դիտի՛ր տեսադասերը:

●     Արագ թարմացումնե՞ր - հետևի՛ր մեր սոցցանցերին:

Ավելացրո՛ւ ֆինանսական գիտելիքներդ ABCFinance.am-ի հետ: Եղի՛ր բարեկեցիկ: