Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ներածություն >Ֆինանսական կրթությունը Հայաստանում. համազգային նախաձեռնություն

Ֆինանսական կրթությունը Հայաստանում. համազգային նախաձեռնություն

Էպիզոդի նկարագրություն

Ֆինանսական որոշումները յուրաքանչյուրիս կյանքի անբաժան մասն են։ Սակայն Հայաստանում ամեն երկրորդ մարդ դժվարանում է կառավարել իր բյուջեն, 41%-ը չունի խնայողություններ, շատերը գերվարկավորված են, ոմանք դեռ խուսափում են թվային ֆինանսական գործիքներից։

Սա անմիջականորեն ազդում է մեր կենսամակարդակի և ապագայի վրա։

Հասկանալով խնդրի կարևորությունը` Կենտրոնական բանկը 2014 թվականից համակարգում է Ֆինանսական կրթման ծրագիրը՝ պետական և ֆինանսական կառույցների ու կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացնելով ծրագրեր դպրոցականների համար, ուսանողների, մարզերի և գյուղական համայնքների բնակիչների, տարբեր այլ թիրախային խմբերի համար։

Արդյունքում՝ նոր սերունդը սովորում է լավ պլանավորել իր ֆինանսները.  աշակերտները հասկանում են դրամի արժեքը և կարողանում կատարել հաշվարկներ, երիտասարդները սկսում են մտածել խնայողությունների մասին։ Մեծահասակները սովորում են անվտանգ օգտվել թվային բանկային ծառայություններից և զեղծարարությունների զոհ չդառնալ, ավելի վստահ կառավարել իրենց եկամուտներն ու ծախսերը։ Եվ բոլորը կայացնում են ավելի արդյունավետ ֆինանսական որոշումներ։

Ահա այս հոլովակը ևս մեկն է այն հարյուրավոր նյութերից, որ ստեղծվել են քո ֆինանսական գիտելիքները և իրազեկվածությունը բարձրացնելու համար։

Զարգացրո՛ւ ֆինանսներիդ կառավարումը, օգտվի՛ր abcfinance.am կայքից, որտեղ կգտնես հարյուրավոր օգտակար հոլովակներ, հոդվածներ և խորհուրդներ։

Խոսի՛ր երեխայիդ հետ միջոցները լավ կառավարելու մասին։

Սովորի՛ր կառավարել ֆինանսներդ։ Եղի՛ր բարեկացիկ։