Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ապահովագրություն >Ավելի հեշտացված ԱՊՊԱ - ASWA.am

Ավելի հեշտացված ԱՊՊԱ - ASWA.am

Էպիզոդի նկարագրություն

Դեռ չգիտե՞ս՝ որտեղ է ԱՊՊԱ-դ ավելի էժան: Գրասենյակներ ես գնալու՞կամ զանգո՞վ ճշտելու: Արի՛ պատմենք ժամանակդ խնայող գործիքի մասին: Ծանոթացի՛ր ASWA.am-ին։

Մեկ հարթակում մուտքագրելով քո և մեքենայիդ տվյալները՝ կարող ես տեսնել բոլոր ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ-յի արժեքները, համեմատել պայմանները, ընտրել քեզ հարմարը և գնել առցանց՝ երբեմն նույնիսկ զեղչով:

Իսկ եթե վթա՞ր է լինում։ Սթրես։ Նյարդեր։ Սպասում։ Չգիտես՝ ու՞մ զանգել։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք։ Ծանո՞թ է իրավիճակը։

Կա մի դեպք, երբ դու կարող ես ամեն ինչ ավելի արագ անել: Պատահարի դեպքում դու կարող ես չսպասել պարեկներին և չտեղեկացնել ապահովագրական ընկերությանը, եթե հետևյալ բոլոր կետերը պատահել են: Եթե՝  

-       կարծում ես, որ ակնկալվող վնասը չի գերազանցում 400 000 դրամը Երևանում և 200 000 դրամը մարզերում,

-       և, միևնույն ժամանակ, պատահարում ներգրավված է 2 մեքենա, ու կողմերից մեկն ընդունել է իր միակ մեղավորությունը, 

-       ինչպես նաև առկա չէ անձնական վնաս:

Այդ դեպքում բացում ես ASWA.am կայքը կամ (ավել պռաբել)  հավելվածը, լրացնում տվյալները, նկարում վնասը, ներբեռնում նկարներդ ու փաստաթղթերը: Իսկ ավելի մեծ վնասի դեպքում՝

●         պետք է զանգել պարեկին ու պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում քո ապահովագրական ընկերությանը,

●  լրացնել հատուցման դիմումը, եթե այն ինքնաշխատ չի գեներացվում,

●  հետևել կարգավիճակին։

Լուծի՛ր ապահովագրական հարցերդ 1 հարթակում, խնայի՛ր ժամանակդ, նյարդերդ, գումարդ: Եղի՛ր բարեկեցիկ: