Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Բյուջեի պլանավորում >Անձնական բյուջե. ինչպես կազմել և հետևել

Անձնական բյուջե. ինչպես կազմել և հետևել

Էպիզոդի նկարագրություն

Աշխատավարձ ես ստանում, ուրախանում ես, բայց ամսվա վերջում գումարդ գրեթե սպառված է: Ծանո՞թ է այս իրավիճակը: Եվ սկսում ես մտածել՝ «Ո՞ւր գնաց իմ փողը»:

Եթե այո, ապա ժամանակն է զբաղվել անձնական բյուջեով: Դա այնքան էլ բարդ չէ, որքան թվում է։ Քեզ համար պատրաստել ենք ուղեցույց, որով կարող ես սկսել բյուջեիդ պլանավորումը։

Քայլ 1.Գրի ա՛ռ բոլոր եկամուտները՝ աշխատավարձը, հավելավճարները, կողմնակի գումարները, նույնիսկ ծնողներից կամ բարեկամներից ստացած աջակցությունը:

Քայլ 2. Բաժանի՛ր ծախսերդ՝ պարտադիր (տան վարձ, կոմունալներ, սնունդ) և ոչ պարտադիր (զվարճանքներ, նոր հագուստ): Որոշի՛ր ծախսերի սահմանաչափեր՝ վստահ լինելով, որ ապրելակերպդ համապատասխանում է քո եկամուտներին:

 Քայլ 3. Օգտագործի՛ր բյուջեի կառավարման հավելվածներ կամ պարզ աղյուսակ՝ ծախսերին հետևելու համար: Նաև ստուգի՛ր բանկի քաղվածքները: Ի դեպ՝ շատ բանկեր ավտոմատ ծախսերի վերլուծության գործիքներ ունեն, կարող ես ճշտել սա քո բանկի միջոցով և օգտվել հավելվածներում առկա հնարավորություններից:

Քայլ 4. Ամսվա վերջում համեմատի՛ր պլանավորած բյուջեն և փաստացի ծախսերը: Սա ցույց կտա, թե որտեղ է անհրաժեշտ փոփոխություն կատարել՝ կրճատել ոչ անհրաժեշտ ծախսերը կամ ավելացնել խնայողությունները:

Հիշի՛ր, սա գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Կարևորը՝ չհանձնվելն ու շարունակել փորձելն է: Ու մի շատ կարևոր բան. փորձի՛ր ամեն ամիս մի փոքր գումար խնայել (10-20%): Այս փոքր քայլերը կարող են մեծ ազդեցություն ունենալ քո ֆինանսական ապագայի վրա:

Լավ բյուջեն ապահովում է ֆինանսական անկախություն և օգնում է պլանավորել ապագան:

Սկսի՛ր հետևել քո բյուջեին այսօր, եղի՛ր բարեկեցիկ: