Տարածված ֆինանսական խարդախություններ 1 - Ֆիշինգ1 ր․ 15 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 2 - Հեռախոսազանգով1 ր․ 7 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 3 - Վարկային միջնորդներ1 ր․ 20 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 4 – Ներդրումային խարդախություններ1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից մոբայլ բանկինգի միջոցով1 ր․ 6 վ․
Ֆինանսական խարդախության զոհ եմ դարձել. ի՞նչ անեմ52 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 1 - Ֆիշինգ
Էպիզոդի նկարագրություն
Ֆինանսական խարդախություններ գնալով ավելի ու ավելի շատ են հանդիպում։ Սակայն հնարավոր է դրանցից պաշտպանվել․ Տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես։ Օրինակ՝ բացում ես էլեկտրոնային փոստդ և զարմացած կարդում, իբր ժառանգություն ես ստացել։ Բայց հանգուցյալի վերջին կամքով մի քանի միլիոն դոլար ստանալու համար, նախ հարկավոր է, որ վճարես մի քանի հարյուր դոլար։ Սրան անվանում են ֆիշինգ։ Պետք չէ սեղմել կասկածելի հղումների վրա ու խարդախներին տրամադրել տվյալներ։
Մեկ այլ օրինակ՝
համացանցում կայքից կայք ես անցնում, մեկ էլ, պատուհան է բացվում, որն ուրախությամբ տեղեկացնում է, որ՝ դու հարյուր հազարերորդ այցելուն ես, և
մեծ նվեր ունես, ընդամենը պետք է գրանցվել և տրամադրել բանկային քարտի տվյալները։ Նվեր այդպես էլ չես ստանում, իսկ քարտային հաշվիցդ անհասկանալի պատճառով գումարներ են պակասում
Հնարավոր չէ բոլոր խարդախությունները իմանալ, բայց հնարավոր է այսպես կոչված «քթածակ զարգացնել» ու չհավատալ չափազանց լավը թվացող առաջարկներին։ Որքան էլ գայթակղիչ լինեն դրանք, առանց վարանելու հրաժարվի’ր։ Ունեցածդ պահպանելն արդեն իսկ շահել է։
Եղի՛ր տեղեկացված, եղի՛ր բարեկեցիկ։