ԲացՄուգ
Ֆինանսական խարդախություններ >Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից մոբայլ բանկինգի միջոցով
Դասընթացի բովանդակություն
Հեռո’ւ ֆինանսական խարդախություններից
Տարածված ֆինանսական խարդախություններ 1 - Ֆիշինգ1 ր․ 15 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 2 - Հեռախոսազանգով1 ր․ 7 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 3 - Վարկային միջնորդներ1 ր․ 20 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 4 – Ներդրումային խարդախություններ1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից մոբայլ բանկինգի միջոցով1 ր․ 6 վ․
Ֆինանսական խարդախության զոհ եմ դարձել. ի՞նչ անեմ52 վ․
Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից մոբայլ բանկինգի միջոցով
Էպիզոդի նկարագրություն
Մոբայլ բանկինգը կարող է օգնել խուսափել ֆինանսական խարդախություններից։ Տեսնենք, թե ինչպես.
- Պարբերաբար կարող ես ստուգել քո բանկային գործարքների պատմությունն ու հաշվի քաղվածքները, տեսնել քո արած ու ստացած փոխանցումները և վճարումները։ Ոչ արտոնված գործարքներ նկատելիս անմիջապես բլոկավորի'ր քարտդ, որպեսզի կանխես ապագա գործարքները։
- Կարող ես ակտիվացնել գործարքի տեղեկացման ծանուցումները՝ SMS-ով կամ էլեկտրոնային փոստով և ցանկացած գործարքի ժամանակ կստանաս հաղորդագրություն։ Ոչ արտոնված գործարք տեսնելիս անմիջապես կապվի'ր բանկի հետ և բլոկավորի'ր քարտդ։
- Եթե քո անունով վարկ է ձեւակերպվում, դա երևում է քո մոբայլ բանկինգում. ավտոմատ ակտիվանում է վարկ բաժինը եւ գրվում վարկի գումարը։ Եթե վարկ վերցնողը դու չես, ու բախվել ես ֆինանսական խարդախության, շտապ դիմի'ր բանկին և ոստիկանություն։ Եթե վարկի գումարը դեռ չի տրամադրվել, հնարավոր է չեղարկել գործարքը։
Ցանկացած կասկածելի գործարք տեսնելու դեպքում անմիջապե’ս դիմիր բանկին։
Եղի’ր զգոն, եղի’ր բարեկեցիկ։