ԲացՄուգ
Անձնական տվյալների պաշտպանություն >Ի՞նչ է անձնական տվյալների գողությունը եւ ինչպե՞ս խուսափել դրանից
Դասընթացի բովանդակություն
Հեռո’ւ ֆինանսական խարդախություններից
Տարածված ֆինանսական խարդախություններ 1 - Ֆիշինգ1 ր․ 15 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 2 - Հեռախոսազանգով1 ր․ 7 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 3 - Վարկային միջնորդներ1 ր․ 20 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 4 – Ներդրումային խարդախություններ1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից մոբայլ բանկինգի միջոցով1 ր․ 6 վ․
Ֆինանսական խարդախության զոհ եմ դարձել. ի՞նչ անեմ52 վ․
Ի՞նչ է անձնական տվյալների գողությունը եւ ինչպե՞ս խուսափել դրանից
Էպիզոդի նկարագրություն
Հաճախ ենք լսում՝ անձնական տվյալներդ անծանոթի աչքից հեռու պահիր՝ սկսած անուն ազգանունիցդ մինչև անձնագրային տվյալներ, մոբայլ բանկինգիդ մուտքանուն ու գաղտնաբառ: Սրանք այն տվյալներն են, որոնցով ուրիշը կարող է հանդես գալ քո անվան ներքո, գործարքներ անել և քեզ վնասներ հասցնել:
Ինչպե՞ս խուսափես անձիդ գողությունից՝
- Ուժեղ գաղտնաբառեր սահմանիր սոց ցանցերում քո օգտահաշիվներիդ ու մոբայլ բանկինգիդ համար, հեռախոսիդ և այլն։ Նույն գաղտնաբառդ մի օգտագործիր մի քանի տեղ։
- Ապահովության համար տարին գոնե 1 անգամ փոխիր գաղտնաբառդ:
- Ուշադիր եղիր ցանկացած անծանոթի նամակին, զանգին կամ հաղորդագրությանը:Մի՛ ասա և մի՛ ուղարկիր անձնական ու բանկային գաղտնի տվյալներ, օրինակ՝ անձնագիր, նույնականացման քարտ, CVV կոդ, Pin կոդ, մեկանգամյա գաղտնաբառ։
- Ուշադիր եղիր բանկիդ կողմից ամսվա վերջին քեզ տրամադրվող քաղվածքներին:: Եթե նկատես անհամապատասխանություն՝ կապ հաստատիր բանկիդ հետ:
Իսկ եթե այնուամենայնիվ անձնական տվյալներդ ոչ բարեխիղճ մարդկանց հասանելի են դարձել, ապա անմիջապես՝
- Փոխիր գաղտնաբառերդ
- Կապ հաստատիր բանկիդ հետ և բլոկավորիր հաշիվներդ
- Դիմիր ոստիկանություն
- Դիմիր անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Պաշտպանիր անձնական տվյալներդ, պաշտպանիր քեզ, եղիր բարեկեցիկ: