Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Անձնական տվյալների պաշտպանություն >Ինչպե՞ս ընտրեմ գաղտնաբառ ու պաշտպանեմ ֆինանսները
Դասընթացի բովանդակություն
0%

Ինչպե՞ս ընտրեմ գաղտնաբառ ու պաշտպանեմ ֆինանսները

Էպիզոդի նկարագրություն

Գաղտնաբառը պահանջվում է տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ ֆինանսական ծառայություններից օգտվելիս։ Հիշեցնենք՝ գաղտնաբառը PIN կոդը չէ։

Գաղտնաբառը ևս մեկ հնարավորություն է ֆինանսներդ պաշտպանելու համար:

3 կանոն անբացահայտելի գաղտնաբառ սահմանելու համար՝

  1. Գաղտնաբառդ մի՛ կապիր անձնական տվյալներիդ հետ։

Հասկանում ենք՝ այդպես հեշտ կհիշես, բայց հաշվի առ, որ եթե քեզ ճանաչող մարդիկ փորձեն գուշակել գաղտնաբառդ, դա նրանց համար հեշտ կլինի՝ հատկապես, երբ դա քո կամ քո ընտանիքի անդամի անունն է, ծննդյան թիվը, հեռախոսի կամ մեքենայի համարը: 

  1. Գաղտնաբառում փորձի՛ր օգտագործել մեծատառեր և փոքրատառեր, թվեր և նշաններ՝ այնպես, որ քեզ համար հնարավորինս հիշվող լինի, իսկ ուրիշների համար՝ դժվար գուշակելի։
  2. Առանձին գաղտնաբառ մոբայլ բանկինգիդ համար։ Սոցիալական ցանցերում, էլեկտրոնային փոստում կամ այլ տեղ օգտագործվող ոչ մի գաղտնաբառ նույնությամբ մի՛ սահմանիր նաև մոբայլ բանկինգիդ համար: 

Սահմանի՛ր ուժեղ գաղտնաբառ, պաշտպանի՛ր ֆինանսներդ, եղի՛ր բարեկեցիկ։