Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ֆինանսական խարդախություններ >Ֆինանսական խարդախության զոհ եմ դարձել. ի՞նչ անեմ
Դասընթացի բովանդակություն
0%

Ֆինանսական խարդախության զոհ եմ դարձել. ի՞նչ անեմ

Էպիզոդի նկարագրություն

Գողացել են քո անձնական կամ բանկային տվյալնե՞րը, հաշվիցդ գումա՞ր են տարել կամ էլ քո անունով վա՞րկ են ձեւակերպել։ Կարևոր է արագ ու հետևողական գործելը։

Մի քանի քայլ, որ պարտադիր պիտի անես․

  • Անմիջապե’ս բլոկավորիր քարտդ ու հաշիվդ։ Դա կարող ես անել մոբայլ բանկինգով կամ բանկ զանգահարելով։
  • Կապվի’ր բանկիդ հետ ու ներկայացրո’ւ մանրամասները։ 
  • Թարմացրու տվյալներդ՝ խարդախության նոր փորձերը կանխելու համար և վերաթողարկի’ր քարտդ։ Այդպես կփոխվեն քարտիդ տվյալները։ 
  • Բլոկավորի’ր մոբայլ բանկինգդ և փոխի’ր գաղտնաբառերդ։ Ավելի ապահով կլինի, եթե փոխես նաեւ հեռախոսիդ, էլեկտրոնային հասցեիդ գաղտնաբառերը։ 
  • Հանցագործության մասին դիմո’ւմ ներկայացրու ոստիկանություն։ 

Պաշտպանի’ր ֆինանսներդ, եղի’ր բարեկեցիկ