ԲացՄուգ
Անձնական տվյալների պաշտպանություն >Ի՞նչն է համարվում անձնական տվյալ եւ ո՞ր դեպքերում այն կարող է հասանելի լինել այլոց
Դասընթացի բովանդակություն
Հեռո’ւ ֆինանսական խարդախություններից
Տարածված ֆինանսական խարդախություններ 1 - Ֆիշինգ1 ր․ 15 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 2 - Հեռախոսազանգով1 ր․ 7 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 3 - Վարկային միջնորդներ1 ր․ 20 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 4 – Ներդրումային խարդախություններ1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից մոբայլ բանկինգի միջոցով1 ր․ 6 վ․
Ֆինանսական խարդախության զոհ եմ դարձել. ի՞նչ անեմ52 վ․
Ի՞նչն է համարվում անձնական տվյալ եւ ո՞ր դեպքերում այն կարող է հասանելի լինել այլոց
Էպիզոդի նկարագրություն
Անձնական տվյալ է համարվում ցանկացած տեղեկություն, որով կարող են քեզ նույնականացնել։
Օրինակ՝ անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն, առողջական և բանկային տվյալներ, լուսանկար, հեռախոսահամար, անձնագրի տվյալներ, նույնիսկ ձայնը և այլն։
Այ սա Կոմիտասն է, նրան հեշտ է նույնականացնել լուսանկարով։
Քո անձնական տվյալը կարող են այլոք ունենալ, պահպանել, կիրառել, այլ կերպ ասած՝ մշակել, եթե՝
- Դու տվել ես քո համաձայնությունը կամ եթե դա արվել է օրենքի ուղղակի պահանջով։
- Մեկ էլ եթե այդ տվյալը հանրամատչելի աղբյուրներից է, օրինակ՝ հրապարակված է սոցիալական հարթակում։
Հիշիր, որ քո տրամադրած կամ տարածած անձնական տվյալները կարող են հայտնվել նաև չարագործների ձեռքերում։ Օրինակ՝ քո մոբայլ բանկինգի տվյալներն ունենալով կարող են վարկ ձևակերպել, քո սոցիալական հարթակին տիրանալով մարդկանցից պարտք խնդրել և այլն։
Որպեսզի վերահսկես քո անձնական տվյալների օգտագործումը,
- պետք է համաձայնությունդ գիտակցված լինի եւ
- զգոն լինես անձնական տվյալներդ հրապարակելիս
Եղի'ր ապահով, եղի’ր բարեկեցիկ։