Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Անձնական տվյալների պաշտպանություն >Ինչպե՞ս եմ անձնական տվյալներս մշակելու համաձայնություն տալիս
Դասընթացի բովանդակություն
0%

Ինչպե՞ս եմ անձնական տվյալներս մշակելու համաձայնություն տալիս

Էպիզոդի նկարագրություն

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքն ասում է, որ քո տվյալները կարող են մշակել, այսինքն՝ հավաքել, փոխանցել, պահպանել, օգտագործել, եթե գրավոր կամ բանավոր ստացել են համաձայնությունդ։ 

Գրավոր համաձայնություն ստանալուց առաջ քեզ պարտավոր են ծանուցել՝ նշելով, թե՝

  • Ի՞նչ տվյալներ են մշակվելու, 
  • Ի՞նչ նպատակով եւ իրավական հիմքով, 
  • Ու՞մ կարող են դրանք փոխանցվել,
  • Տվյալները մշակողի անվանումը, հասցեն,
  • Ի՞նչ ժամկետով է համաձայնությունը գործում։ Նշվում է նաեւ, թե ինչպե՞ս կարող ես հետ կանչել համաձայնությունդ կամ պահանջել, որ քո տվյալն ուղղեն, ոչնչացնեն կամ էլ դադարեցնեն մշակումը։

Առանց քո համաձայնության քո տվյալները կարող են ստանալ միայն՝ օրենքի պահանջով կամ հանրամատչելի աղբյուրից։ 

Մինչ տվյալ տրամադրելը ճշտիր, թե ինչո՞ւ են ուզում, ինչպե՞ս են մշակելու, կարդա պայմանները,  հետո նոր որոշիր՝ տա՞լ, թե՞ ոչ։ 

Իսկ եթե կարծում ես, որ խախտվել է անձնական տվյալների պաշտպանության քո իրավունքը, ապա դիմիր Հայաստանի Հանրապետությունում Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:

Պաշտպանի’ր տվյալներդ, եղի’ր բարեկեցիկ: