Տարածված ֆինանսական խարդախություններ 1 - Ֆիշինգ1 ր․ 15 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 2 - Հեռախոսազանգով1 ր․ 7 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 3 - Վարկային միջնորդներ1 ր․ 20 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 4 – Ներդրումային խարդախություններ1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից մոբայլ բանկինգի միջոցով1 ր․ 6 վ․
Ֆինանսական խարդախության զոհ եմ դարձել. ի՞նչ անեմ52 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 4 – Ներդրումային խարդախություններ
Էպիզոդի նկարագրություն
Արա՛ ներդրում, և մենք քեզ կվերադարձնենք եռակի կամ քառակի անգամ ավելի։
Այսպես են քեզ խաբում։ Հաճախ կեղծ հայտարարություններն արվում են հայտնի կազմակերպությունների անունից: Քեզ կարող են ցույց տալ նաև կեղծ լիցենզիաներ, ավելին՝ առաջին ներդրման դիմաց նույնիսկ կարող են մի փոքր ավելի գումար հետ վճարել՝ վստահությունդ շահելու համար։ Բայց հաջորդ ավելի մեծ ներդրումից հետո կորցնում ես թե՛ դա, թե՛ նախորդ ներդրումները:
Շատ ավելի վտանգավոր են նմանատիպ առցանց առաջարկները, քանի որ պահանջում են անցնել ինչ-որ կասկածելի հղումներով և անձնական տվյալներ լրացնել։
Մի՛ անցիր այդպիսի հղումներով և անձնական տվյալներ մի՛ լրացրու։ Երբեմն խարդախության զոհ դառնալու համար դա էլ բավական է։
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԽԱՐԴԱԽՆԵՐԻՑ
- Եթե քեզ հայտնի կազմակերպություն է, ապա կապվի՛ր պաշտոնական կայքով կամ հեռախոսահամարով և ճշտիր՝ արդյոք նրանք հայտարարությո՞ւն են տվել:
- Ստուգի՛ր՝ արդյոք տվյալ կազմակերպությունը լիցենզավորվա՞ծ է, կամ տվյալ առաջարկը ցուցակվա՞ծ է Հայաստանի կամ օտարերկրյա որևէ ֆոնդային բորսայում:
Հայաստանի ֆոնդային բորսա՝ amx.am
- Եթե դու չես կարող ինքուրույն անել նախորդ կետը, ուրեմն այդ ներդրումային առաջարկը արժե բաց թողնել։
Եղի՛ր զգոն, եղի՛ր բարեկեցիկ