ԲացՄուգ
Ֆինանսական խարդախություններ >Տարածված ֆինանսական խարդախություններ 2 - Հեռախոսազանգով
Դասընթացի բովանդակություն
Հեռո’ւ ֆինանսական խարդախություններից
Տարածված ֆինանսական խարդախություններ 1 - Ֆիշինգ1 ր․ 15 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 2 - Հեռախոսազանգով1 ր․ 7 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 3 - Վարկային միջնորդներ1 ր․ 20 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 4 – Ներդրումային խարդախություններ1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից մոբայլ բանկինգի միջոցով1 ր․ 6 վ․
Ֆինանսական խարդախության զոհ եմ դարձել. ի՞նչ անեմ52 վ․
Տարածված ֆինանսական խարդախություններ 2 - Հեռախոսազանգով
Էպիզոդի նկարագրություն
Հեռախոսազանգ ես ստանում քո բանկի հեռախոսահամարին շատ նման համարից՝
- Ալո՝ Ձեր բանկից է, այս պահին Ձեր անունով վարկ է ձևակերպվում, արդյոք Դո՞ւք եք:
- Ոչ։
- Հիմա Ձեզ կոդ կուղարկենք, շտապ հաստատեք, որ Դուք չեք, որպեսզի գործարքը մերժենք: Տվե՛ք նաև Ձեր անձնագրի տվյալները։
Խուճապի մատնելով և շտապեցնելով՝ խարդախներն անձնական տվյալներ են կորզում կամ մղում են ինչ-որ գործողություններ կատարելու՝ քո անունով գործարք իրականացնելու համար:
Այսպիսի կեղծ զանգեր կարող ես ստանալ նաև իբր նախարարություններից ու այլ պետական կառույցներից:
Հիշի՛ր, որ պետական մարմինները և բանկերը երբեք չեն զանգահարում՝ հեռախոսով անձնական տվյալներ ճշտելու համար:
3 քայլ, հնարավորինս պաշտպանված լինելու համար
- Անջատի՛ր զանգը։ Ի՛նքդ զանգահարիր բանկ պաշտոնական կայքում առկա համարով
- Ոչ մեկին մի՛ տրամադրիր sms-ով ստացված կոդը, որևէ բան մի՛ հաստատիր։
- Մի՛ վստահիր բանկի կամ պետական որևէ կառույցի անունից անձնական տվյալներ հարցնողներին։
Եղի՛ր զգոն, եղի՛ր բարեկեցիկ