Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ֆինանսական խարդախություններ >Տարածված ֆինանսական խարդախություններ 3 - Վարկային միջնորդներ
Դասընթացի բովանդակություն
0%

Տարածված ֆինանսական խարդախություններ 3 - Վարկային միջնորդներ

Էպիզոդի նկարագրություն

Շատերը, ունենալով գումարի կարիք, բայց նաև ունենալով վատ վարկային պատմություն, վստահում են գետնանցումներում ու սոցիալական ցանցերում հանդիպող վարկի հայտարարություններին և ցավոք, խարդախության զոհ են դառնում։

500 000 – 1 000 000 դրամ 10 րոպեում՝ անձնագրով ու սոցքարտով

Նրանց խոստանում են օգնել վարկ ստանալ կամ հանել այսպես կոչված սև ցուցակից և այդ ամենը իբր շատ արագ․ ընդամենը տրամադրելով անձնական տվյալներ:

Հիշիր, որ խարդախներն առաջին հերթին թիրախավորում են կարիքի մեջ գտնվողներին և իրենց խնդիրներին հեշտ լուծումներ փնտրողներին։ Նրանք, որպես միջնորդ հանդես են գալիս գայթակղիչ առաջարկներով, կորզում են դիմողի անձնական տվյալները, ապա նրա անունից կեղծ գործարքներ են կատարում՝ ամբողջ պատասխանատվությունը թողնելով դիմողի վրա։

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՅՍ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՀ ՉԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

  1. Վարկ վերցնելու համար ծանոթ հարկավոր չէ: Ով էլ քո անունից դիմի, վարկ ստացողը դու ես, պատասխանը նույնն է լինելու։
  2. Վարկը վերադարձնելու պատասխանատվությունը քո վրա է, այն քո անունով է, իսկ միջնորդը որևէ կերպ չի երևալու։ 
  3. «Սև ցուցակ» չկա, կա վարկային պատմություն ու այն մաքրել ոչ ոք չի կարող: Դա կարող ես անել միայն դու՝ պարտաճանաչ վճարելով վարկերդ: 
  4. Դիմի՛ր ոստիկանություն, եթե ֆինանսական խարդախության զոհ ես դարձել:

Եղի՛ր զգոն, եղի՛ր բարեկեցիկ