Բողոք ունեմ․ ում դիմել
Էպիզոդի նկարագրություն
Հաճախ բողոք ներկայացնելը երկար ու բարդ է թվում: Սակայն հատկապես ֆինանսներին վերաբերող հարցերում հետևողակությունը կարևոր է։ Տեսնենք, թե ինչ քայլերով կարող ես պաշտպանել շահերդ:
Նախ բողոքդ գրավոր ներկայացրու կազմակերպությանը։
Դու կարող ես բողոքդ ներկայացնել անձամբ, էլեկտրոնային փոստով, կազմակերպության պաշտոնական կայքի միջոցով և այլ հասանելի էլեկտրոնային եղանակներով, օրինակ՝ եթե ունեն, ապա whatsapp, viber և այլն։ [6] Մի՛ մոռացիր նշել քո կոնտակտային տվյալները և պահպանի՛ր ստացման փաստը հաստատող տեղեկությունը։ Էլեկտրոնային եղանակով բողոքը ներկայացնելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է բողոքի ստացումը հաստատող նամակ ուղարկել մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Սպասի՛ր պատասխանին:
Կազմակերպությունն ունի 10 աշխատանքային օր՝ քո բողոքը ուսումնասիրելու և պատասխան տրամադրելու համար։ Պատասխանը պետք է հստակ նշի՝ մերժվել է, եթե այո, ապա ինչու, իսկ եթե բավարարվել է, ապա մասնակիորեն, թե ամբողջությամբ: Այն պետք է ներառի նաև որոշման հիմնավորումները։
Համաձա՞յն չես պատասխանի հետ, կարող ես անվճար դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե բավարարում ես հաշտարարին դիմելու պայմաններին: Կախված քո պայմանագրից՝ վեճերի լուծման մեխանիզմը կարող է տարբեր լինել: Այնպես որ գործընթացը հարթ կազմակերպելու համար մի՛շտ պահիր պայմանագիրդ և այլ փաստաթղթերը, իսկ բողոք ներկայացնելուց առաջ վերանայի՛ր դրանք:
Եղի՛ր իրազեկված, եղի՛ր բարեկեցիկ։
