ԲացՄուգ
Իրավունքներ և շահերի պաշտպանություն >Ինչպե՞ս օգտվեմ եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, եթե ունեմ հիփոթեքային վարկ
Դասընթացի բովանդակություն
Պաշտպանի’ր իրավունքներդ
Ինչպե՞ս օգտվեմ եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, եթե ունեմ հիփոթեքային վարկ
Էպիզոդի նկարագրություն
Եթե որոշել ես բնակարան ձեռք բերել անմիջապես կառուցապատողից կամ էլ ինքդ կառուցել, ուրեմն քեզ համար կարող է գործել եկամտային հարկի վերադարձման ծրագիրը։
Եթե գրանցված աշխատող ես, ամեն ամիս եկամտային հարկ ես վճարում և ունես հիփոթեքային վարկ, ապա այս հնարավորությունից օգտվելու համար՝
- Սկզբում դու վճարում ես քո հիփոթեքային վարկի տոկոսները,
- երեք ամիսը մեկ անգամ էլեկտրոնային դիմում ես ներկայացնում,
- հարկային ծառայությունը քեզ վերադարձնում է քո վճարած եկամտային հարկն այն չափով, որ չափով՝ տոկոսագումար ես վճարել․
օրինակ՝ եթե երեք ամսվա համար վճարել ես 150 000 դրամ տոկոսագումար և 200 000 եկամտային հարկ, ապա քո վճարած եկամտային հարկից հետ կստանաս 150 000 դրամը։ Իսկ եթե վճարել ես 250 000 դրամ տոկոսագումար և 200 000 դրամ եկամտային հարկ, ապա քեզ կվերադարձվի 200 000 դրամը։
- Ի դեպ, այս ծրագրից նույն ընթացակարգով կարող են օգտվել նաեւ համավարկառուները, եթե վարկառուի հետ ստացած եկամտահարկը ամբողջությամբ չի փակում նրա վճարած տոկոսագումարը։
- Եվ անպայման ստուգի՛ր՝ եկամտահարկի վերադարձման ծրագիրը դեռ գործո՞ւմ է այն տարածքում, որտեղ ցանկանում ես հիփոթեքով բնակարան վերցնել։
Օգտվի’ր հնարավորություններից, եղի’ր բարեկեցիկ։
