Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Իրավունքներ և շահերի պաշտպանություն >Ինչպե՞ս է բանկը պաշտպանում մեզ անօրինական գործարքներից

Ինչպե՞ս է բանկը պաշտպանում մեզ անօրինական գործարքներից

Էպիզոդի նկարագրություն

Թվային այս դարաշրջանում ֆինանսական անվտանգությունը շատ կարեւոր է։ Արի տեսնենք՝ ինչպես են բանկերը պաշտպանում քո ֆինանսները․

1.Բանկի աշխատակիցները հատուկ ալգորիթմներով հետեւում են քո բանկային գործարքներին և հնարավոր խարդախություն կամ տարօրինակ վարքագիծ նկատելու դեպքում կապվում են քեզ հետ պարզելու՝ դա դո՞ւ ես, թե՞ խարդախություն է։

Հիշիր․ նրանք զանգահարում են բանկի պաշտոնական հեռախոսահամարից եւ դա անելիս քեզնից չեն հարցնում քո քարտի CVV կոդը, SMS-ով կամ էլեկտրոնային նամակով եկած կոդը։

2.   Բանկը քո վճարային քարտը, մոբայլ բանկինգ հավելվածը զինում է անվտանգության գերժամանակակից հատկանիշներով, որոնք չափազանց բարդացնում են դրանց կեղծումը և կոտրումը։

3.   Խանութում կամ առցանց գնումների ժամանակ բանկը քո մասին տեղեկությունը փոխանցում է ամբոջովին գաղտնագրված եղանակով։

Գնահատենք այս քայլերն ու օգնենք բանկին անվտանգ պահել մեր տվյալները։

-   Մի' վստահիր ամեն մարդու, ով բանկի աշխատակից է ներկայանում և պահանջում տվյալներ՝ լինի դա հեռախոսազանգով, թե սոցիալական հարթակներով։ Մի' տրամադրիր անձնական տվյալներդ ոչ ոքի։

-   Անվտա'նգ պահիր քարտդ ու մոբայլ բանկինգդ՝ բարդ գաղտնաբառեր ընտրելով, եռաստիճան նույնականացում ակտիվացնելով։

Եղի'ր անվտանգ, եղի'ր բարեկեցիկ: