Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Իրավունքներ և բողոքներ >Ո՞ր դեպքում ո՞ւմ դիմել. տեղեկատու ֆինանսների ոլորտում

Ո՞ր դեպքում ո՞ւմ դիմել. տեղեկատու ֆինանսների ոլորտում

Էպիզոդի նկարագրություն

Առաջարկում եմ գրազ գալ։ Արի՛ գրազ գանք, որ մեկ հոլովակով կպատասխանեմ քո բոլոր հարցերին այն մասին, թե ուր պետք է դիմես, եթե ունես հարց կամ բողոք ֆինանսական ոլորտում: Մեկ հոլովակ, և դու գիտես, թե ինչ անել։

 

  1. Եթե ունես որևէ հարց Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ, ցանկանում ես ֆինանսական ոլորտի վերաբերյալ ազդակ փոխանցել, հարց ունես «Դրամագետ» վաճառասրահին, կամ էլ ուզում ես գրանցվել այցելության Այցելուների կենտրոն-թանգարանում, կապվի՛ր Կենտրոնական բանկի զանգերի կենտրոնի հետ: Կայք՝ cba.am, հեռախոս՝ 010 592 592։
  2. Եթե ուզում ես համեմատել վարկերի կամ ավանդների տոկոսները, հասկանալ, թե ինչ տիպի քարտային առաջարկներ կան շուկայում, համեմատել պարտատոմսերը, փոխանցումները և այլ գործիքներ ու ընտրել քեզ ամենահարմարը, կարող ես այցելել Կենտրոնական բանկի fininfo.am կայք։ Իսկ ԱՊՊԱ առաջարկները կարող ես համեմատել ու պայմանագիր կնքել aswa.am կայքում:
  3. Եթե ունես հարցեր կամ բողոք քեզ մատուցված ֆինանսական ծառայության, օրինակ՝ վարկի վերաբերյալ, դիմի՛ր Ֆինանսական համակարգի հաշտարարին։ Հիշի՛ր, որ Հաշտարարի ծառայություններն անվճար են։ Կայք՝ fsm.am, հեռախոս՝ 060 70 11 11։
  4. Ավանդների երաշխավորման և դրանց հատուցման պայմանների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմի՛ր Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին՝ adgf.am, հեռախոս՝ 010 583 514։
  5. Վարկային զեկույցդ ստանալու համար պետք չէ այցելել վարկային բյուրո, դա կարող ես անել առցանց՝ acra.am կայքի միջոցով: Վարկային պատմության հետ կապված հարցերի դեպքում ևս դիմում ես ԱՔՌԱ վարկային բյուրոյին. կայք՝ acra.am, հեռախոս՝ 010 522 467։
  6. Եթե քո հարցերը վերաբերում են կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա պետք է կապվես Կենտրոնական դեպոզիտարիայի հետ: Կայք՝ cda.am, հեռախոս՝ 060 615 555 (ներքին 132)։
  7. Եթե ունես ԱՊՊԱ-ի վերաբերյալ հարցեր ու բողոքներ, կարող ես դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին: Գրի՛ր նրանց [email protected] էլեկտրոնային հասցեով կամ այցելի՛ր appa.am։
  8. Հնարավոր է, որ քեզ պատմել են Սովետական միության ժամանակ ԽՍՀՄ Խնայբանկում դրած ավանդների կամ խնայողությունների մասին։ Այդ ավանդատուների հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնները։ Նրանց հետ կարող ես կապվել զանգահարելով 010 564 210։
  9. Պետական պարտատոմսերի հետ կապված հարցերի դեպքում պետք է դիմել Ֆինանսների նախարարության գանձապետական պահառու համակարգին։ Կարող ես անգամ տանը՝ բազմոցին պառկած ունենալ պարտատոմսեր այցելելով՝ (reel sub, landscape sub)  gp.minfin.am, հեռախոս՝ 011 910 422։
  10. Վերջապես, եթե հարցեր ունես ԶԻՆԱՊԱՀ՝ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի վերաբերյալ կամ ցանկանում ես տեսնել քո կողմից կատարվող թե՛ պարտադիր վճարումները, և թե՛ նվիրաբերությունները, ապա կարող ես այցելել zinapah.am։

Եղի՛ր ֆինանսապես տեղեկացված, եղի՛ր բարեկեցիկ։