Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Իրավունքներ և բողոքներ >Ինչ է արբիտրաժը

Ինչ է արբիտրաժը

Էպիզոդի նկարագրություն

Արբիտրաժային դատարանը հատուկ դատարան է, որն առաջին ատյանի դատարանի այլընտրանք է։ Այստեղ քննվում են ֆիզիկական անձանց և ֆինանսական հաստատությունների միջև ծագած վեճերը։ Գործերի քննությունն այստեղ ավելի արագ է, քանի որ ընթացակարգերը արագ են և ճկուն։

Ինչպե՞ս է աշխատում արբիտրաժային դատարանը

  • Որոշումներն այստեղ կայացվում են արբիտրների քվեարկությամբ
  • Ի դեպ, առաջին ատյանի դատարանը չի կարող քննել գործը, եթե այն արդեն քննվում է արբիտրաժային դատարանում։

Կարևոր է իմանալ, որ՝

  • Ֆինանսական կազմակերպության հետ պայմանագիր կնքելիս դու իրավունք ունես հրաժարվել արբիտրաժային համաձայնագրից՝ պահպանելով պայմանագիր կնքելու հնարավորությունը։
  • Ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է քեզ սպասարկել, նույնիսկ եթե հրաժարվել ես արբիտրաժային համաձայնությունից։
  • Եթե համաձայնել ես արբիտրաժային համաձայնագրին, կարող ես դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ նախքան արբիտրաժային դատարանը կսկսի քո գործի քննությունը։ ՝
  • Կարևոր է իմանալ, որ առանց արբիտրաժային համաձայնագրի կամ պայմանագրում համապատասխան կետի, հնարավոր չէ դիմել արբիտրաժային դատարան։

Ճանաչի՛ր քո իրավունքները. լուծի՛ր ֆինանսական վեճերը խելամտորեն: Եղի՛ր բարեկեցիկ: