Ֆինանսական համակարգի հաշտարար. երբ դիմել և ինչպես
Էպիզոդի նկարագրություն
Ֆինանսական համակարգի հաշտարարը անկախ մարմին է, որն անվճար, արդարացի ու անաչառ կերպով քննում ու լուծում է ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները[5] :
Դու կարող ես դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե՝
● ֆիզիկական անձ ես կամ միկրոձեռնարկատեր,
● Ունես բողոք քեզ մատուցված ֆինանսական ծառայության կամ վարկային պատմության վերաբերյալ,
● պահանջդ չի գերազանցում 10 միլիոն դրամը
● Հաշտարարին կարող ես դիմել 6 ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ դիմել ես ֆինանսական կազմակերպությանն ու ստացել վերջնական գրավոր պատասխանը կամ էլ սահմանված ժամկետում վերջնական պատասխան չես ստացել:
Ի դեպ, եթե դեռ չես դիմել ֆինանսական կազմակերպությանը, Հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող խումբը կարող է աջակցել քեզ բողոքի կազմման հարցում։
● Չմոռանաս, որ հաշտարին չես կարող դիմել, եթե քո բողոքը քննվում է դատարանում կամ արբիտրաժային տրիբունալում:
Հաշտարարին դիմելու համար դու կարող ես՝
● Այցելել գրասենյակ, որի հասցեն է Մ. Խորենացի 15՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն՝ 7-րդ հարկ
● Զանգահարել այս հեռախոսահամարով՝ (060) 70-11-11
● Գրել այս էլ. փոստին՝ [email protected]
● Լրացնել առցանց պահանջ-դիմում
● Ուղարկել պահանջ-դիմումը փոստով
Հիշի՛ր՝ քո իրավունքները կարևոր են, իսկ Ֆինանսական համակարգի հաշտարարը կօգնի քեզ անվճար, արդար և անաչառ կերպով պաշտպանել դրանք:
Պաշտպանի՛ր իրավունքներդ, եղի՛ր բարեկեցիկ:
