Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Իրավունքներ և շահերի պաշտպանություն >16 տարեկանս չի լրացել. կարո՞ղ եմ օգտվել ֆինանսական ծառայություններից

16 տարեկանս չի լրացել. կարո՞ղ եմ օգտվել ֆինանսական ծառայություններից

Էպիզոդի նկարագրություն

Այո, դու կարող ես ձեռք բերել տարբեր ֆինանսական ծառայություններ, որոնք նախատեսված են 14-ից 18 տարեկանների համար:

Ծնողների կամ խնամակալների համաձայնությամբ դու կարող ես 14 տարեկանից սկսած՝

  1. Բացել հաշիվ,
  2.  Ձեռք բերել քարտ,
  3.  Գումար փոխանցել և ստանալ,
  4.  Կատարել անկանխիկ գնումներ,
  5.  Ձեռք բերել ապահովագրություն,
  6.  Ներբեռնել բանկի բջջային հավելվածը, գրանցել քո անունով  օգտահաշիվ, և վերոնշյալ բոլոր գործարքները կատարել առցանց: 

 Կարող ես անգամ առանց ծնողների կամ խնամակալների ներդնել ավանդ ու տնօրինել այն։

 Այսօր բանկերը դեռ զգուշություն են ցուցաբերում անչափահասներին ծառայություններ մատուցելիս, բայց ժամանակի ընթացքում կընդգրկեն նաև 14-ից 18 տարեկաններին։ Ուստի՝ հետևի'ր շուկային։ 

Հաշվի' առ, որ ֆինանսական ծառայություններից օգտվելը մրցակցային առավելություն է, ուրեմն հնարավորինս վաղ տարիքից սկսիր հմտանալ այս աշխարհում։

Եղի՛ր տեղեկացված, եղի՛ր բարեկեցիկ: