Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Ի՞նչ է գների կայունությունը
Էպիզոդի նկարագրություն
Մտնում ես խանութ, մոտենում ես ատամի մածուկ վերցնելու ու տեսնում ես, որ գինն անցյալ ամսվա համեմատ բարձրացել է: Դու ակամա մտածում ես՝ «Ի՞նչ է, գնա՞ճ է տեղի ունեցել … երևի գները կայուն չեն, և պետք է սպասել նոր փոփոխությունների»։
Արի տեսնենք՝ որքանո՞վ է ենթադրությունդ ճիշտ:
Գների՝ կայուն լինելու դեպքում դու չես նկատում, որ ապրանքների գները ընդհանուր առմամբ փոխվել են, և ձեռք ես բերում նույն ապրանքներն ու ծառայությունները, ինչ որ առաջ՝ առանց մտահոգվելու՝ եկամուտներդ կհերիքե՞ն, թե՞ ոչ: Խոսքը գնում է գնողունակության մասին, երբ չես մտածում՝ արդյո՞ք եկամուտներդ կբավականացնեն այսօր և ապագայում գնումներիդ իրականացման համար: Ստացվում է, որ գների կայունության պարագայում քո գնողունակությունը չի փոխվում:
Գնաճը, ընդհակառակը, գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ազդում է քո ծախսերի վրա: Եթե դու զգում ես, որ այսօր խանութից նույն գումարով կարող ես գնել ավելի քիչ, քան երեկ, ապա սա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ կա գնաճ: Ի դեպ, դա կվերաբերվի ամեն տեսակի ծախսին՝ լինի ռեստորանի հաշիվ, կոշիկ գնել, թե՞ վարսավիրական ծառայությունների համար վճարել:
Երբ գները կայուն են, մարդիկ կարող են ճիշտ պլանավորել իրենց ծախսերը, իսկ բիզնեսները՝ իրենց ներդրումները։ Այդ պատճառով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գլխավոր նպատակներից է գների կայունության ապահովումը: Այդ նպատակին հասնելու համար Կենտրոնական բանկի փորձագետները մշակում և իրագործում են հատուկ քաղաքականություններ, որ քո գնողունակությունը լինի կայուն:
Փոխադարձ վստահության միջավայրում կայացրո՛ւ արդյունավետ որոշումներ, եղի՛ր բարեկեցիկ: