Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Կարո՞ղ է ԿԲ-ն ավել փող տպել ու բոլորիս բաժանել
Էպիզոդի նկարագրություն
Ինչո՞ւ Կենտրոնական բանկը ավել փող չի տպում ու բաժանում մեզ, որ մեր ֆինանսական հոգսերը թեթևանան։ Այս հարցը շատերի մոտ է առաջանում, միասին հասկանանք դրա պատասխանը։
Թեև ավել փող տպելը և մարդկանց բաժանելը կարող է թվալ ֆինանսական խնդիրների արագ լուծում, իրականում այն կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը։ Երբ Կենտրոնական բանկը տպում է ավել փող, բայց տնտեսությունում ապրանքների և ծառայությունների քանակը չի ավելանում, ստացվում է, որ ունենք գումար և ցանկանում ենք սպառել մի բան, որը չի ստեղծվել։ Պատկերացրո’ւ, որ մարդը մնա տանը, չգնա աշխատանքի, բացարձակ ոչինչ չանի, բայց պահանջի աշխատավարձ։ Խնդիրն այն է, որ եթե այդ գումարը պարզապես բաժանվի, առանց իրական արժեքի, այսինքն՝ ապրանքների կամ ծառայությունների ստեղծման, այն կնմանվի պարզապես թղթի, որը ստացել ես և կարող ես օգտագործել ոչնչի դիմաց:
Նման մի բան էլ այստեղ է տեղի ունենում՝ չստեղծված ապրանքների համար փող տպել ու բաժանելը կնշանակի, որ փողը կկորցնի իր արժեքը և չենք կարողանա նույն գումարով նույն ապրանքներն ու ծառայությունները ձեռք բերել։ Այո-այո, արդյունքում կունենանք գնաճ։
Լավ հասկանալու համար քեզ կօգնի այս կատակը. ասում են, թե մի մարդ զանգում է իր բանկ և հարցնում, թե որքան է իր հաշվի մնացորդը։ Բանկի աշխատակիցը պատասխանում է՝
- մեկ միլիարդ դրամ։
Ուրախ հաճախորդը շտապում է անջատել զանգը, բայց բանկի աշխատակիցը հավելում է.
- Ձեր կատարած զանգի 1 րոպեի արժեքն է 3 միլիարդ դրամ:
Ահա այսպիսի իրավիճակներից է Կենտրոնական բանկը պաշտպանում մեզ՝ փողի միայն անհրաժեշտ քանակն ապահովելով, այսինքն այնքան, որքան պետք է մեզ իրական արժեք ստեղծելու և վաճառելու համար:
Եղի’ր իրազեկ, եղի’ր բարեկեցիկ։