Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Ի՞նչ է ֆինանսական կայունությունը
Էպիզոդի նկարագրություն
Բոլորս էլ գրեթե ամեն օր առնչվում ենք ֆինանսական համակարգի հետ. անկանխիկ վճարումներ ենք կատարում, գումար փոխանցում, խնայողություններ ու ներդրումներ կատարում, ապահովագրություն ձեռք բերում, վարկեր վերցնում և այլն : Իսկ երբեւէ մտածե՞լ ես՝ որքանո՞վ է այդ համակարգը կայուն և որքանո՞վ է դա նպաստում քո բարեկեցությանը:
Խոսքը ֆինանսական կայունության մասին է, տեսնենք, թե դա ինչ է:
Կայուն ֆինանսական համակարգը շատ նման է լավ աշխատող արյունատար համակարգի: Ինչպես սիրտն է արյունը բաշխում ամբողջ մարմնով ու սնում օրգանները, այդպես էլ ֆինանսական համակարգն է ապահովում դրամական միջոցների հոսքը ողջ տնտեսությունում: Ֆինանսական համակարգն այն օղակն է, որի միջոցով խնայողություններ ունեցողների գումարները տրամադրվում են ժամանակավոր միջոցների կարիք ունեցողներին: Այսպես է, երբ ամեն ինչ լավ է ընթանում...
Այնուամենայնիվ, անսպասելի զարգացումները կարող են փոխել իրավիճակը... Ֆինանսական համակարգը միշտ էլ ենթակա է տատանումների, բայց կայուն ֆինանսական համակարգը շարունակում է աշխատել նաև այդպիսի պայմաններում, ինչպես սիրտը մարաթոնյան վազքի ժամանակ։
Իսկ ինչո՞ւ է կարևոր ֆինանսական կայունությունը։ Նախ, չմոռանանք, որ ֆինանսական կայունությունը շատ կարևոր է տնտեսության զարգացման ու բոլորիս բարեկեցության համար: Իսկ ֆինանսական ճգնաժամերի ժամանակ հաճախ տեսնում ենք, որ ակտիվների գները տատանվում են անկանխատեսելի ուղղությամբ, ավանդատերերը անհանգիստ են իրենց խնայողությունների համար, բիզնեսները կարող են դժվարությամբ վարկեր ստանալ։ Նման իրավիճակներում, որքան էլ անցանկալի է, մարդիկ և գործարարները կարող են վնասներ կրել:
2008 թվականին’ ֆինանսական մեծ ճգնաժամից հետո խստացվեցին խաղի կանոնները ֆինանսական հաստատությունների համար: Նոր կանոնների շնորհիվ բարձրացվեց ֆինանսական համակարգի դիմադրողականությունը հնարավոր տատանումների նկատմամբ։
Կենտրոնական բանկը իր կողմից իրականացվող ֆինանսական կայունության քաղաքականության շրջանակում մշտապես հետևում է ֆինանսական համակարգի զարգացումներին՝ ընդհանուր կայունությունը պահպանելու համար, և միջամտում է, երբ դա անհրաժեշտ է, քանի որ ֆինանսական կայունությունը կենսական է տնտեսության կարճաժամկետ և երկարաժամկետ աճի համար։
Վստահի՛ր քո ֆինանսական միջոցները ֆինանսական համակարգին, եղի՛ր բարեկեցիկ: