Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Գույքահարկ. ինչպե՞ս վճարես
Էպիզոդի նկարագրություն
Գիտե՞ս, թե ինչպես և երբ վճարես գույքահարկդ։ Եկել եմ քեզ հնարավոր տարբերակները հուշելու:
Գույքահարկը վճարվում է գույք, օրինակ՝ տուն, բնակարան, մեքենա ունենալու համար։ Հայաստանում գույքահարկի չափը կախված է մի քանի հանգամանքներից, օրինակ՝ անշարժ գույքի դեպքում մակերեսից, գտնվելու վայրից, նպատակային նշանակությունից, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից, գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտից, դա Կառավարության կողմից ըստ համայնքի հաստատված արժեք է, իսկ տրանսպորտային միջոցների դեպքում՝ շարժիչի հզորությունից։
Դու կարող ես գույքահարկը վճարել մի քանի տարբերակով՝ բանկերի միջոցով, ինտերնետային բանկինգով, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածներով և վճարման տերմինալներով։ Սովորաբար կոճակը լինում է «Վճարումներ» բաժնում: Վճարելու համար պետք է տվյալ մուտքագրես, օրինակ՝ քո նույնականացման քարտի համարը, անձնագրի տվյալը կամ գույքի պետական գրանցման համարը կամ էլ այլ տվյալ: Երկու քայլով ընդամենը կարող ես կատարել վճարումը, այն իրոք շատ հեշտ է դարձել:
Բացի այդ, Երևանում հաշվառված գույքի համար կարող ես օգտվել yerevan.am կայքի «էլեկտրոնային ծառայություններ» բաժնից՝ ապահովելով արագ և հարմար վճարում։ Կարող ես այցելել նաև «Հայփոստ» կամ բանկերի սպասարկման գրասենյակներ՝ ստանալով աջակցություն տեղում։ Եվ կարող ես օգտվել Գույքահարկի միասնական համակարգից՝ pay.e-community.am կայքի միջոցով: Բայց պետք է ստուգես միջնորդավճարները, դրանք ամեն գործիքի պարագայում տարբեր են:
Ժամկետների մասին. անշարժ գույքի դեպքում վճարի՛ր մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, այլապես կգրանցես ուշացումներ, կունենաս տույժեր: Իսկ փոխադրամիջոցի դեպքում, եթե այն ենթակա է տարեկան տեխնիկական զննության, ապա գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ պետք է կատարես մինչև փոխադրամիջոցը տեխնիկական զննության ներկայացնելը:
Գույքահարկի ճիշտ և ժամանակին վճարումը ոչ միայն պարտավորություն է, այլ նաև ներդրում համայնքի զարգացման մեջ։ Վճարելով տեղական հարկերը՝ դու աջակցում ես համայնքի բարելավմանը և ապագա զարգացմանը։
Վճարի՛ր հարկերդ հեշտ ու արագ, եղի՛ր բարեկեցիկ: