Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները
Էպիզոդի նկարագրություն
Ավանդ դնելիս կամ վարկ վերցնելիս քեզ հետաքրքրե՞լ է, թե ով և ինչպես է որոշել տոկոադրույքիդ չափը։ Ուրեմն այս հոլովակը քեզ համար է։
Քննարկենք Նարեի և Մանեի օրինակով: Նարեն ունի խնայած գումար, որը կարող է չծախսել մեկ տարի: Իսկ Մանեն հիմա ունի գումարի կարիք, բայց կարող է վերադարձնել մեկ տարի հետո: Նարեն պատրաստ է իր գումարը տալ Մանեին, եթե Մանեն մեկ տարի անց ավելի շատ փող հետ տա: Իսկ որքա՞ն շատ, այսինքն՝ Նարեն որքա՞ն գումարի դիմաց է պատրաստ այսօրը փոխարինել ապագայով:
Դա որոշելու համար Նարեն հաշվի է առնում մի քանի հանգամանքներ: Ինչ էլ ասեմ, փորձի՛ր զուգահեռ տանել բանկերի հետ:
Նախ Նարեն մտածում է, թե ինչ է կորցնում, երբ հիմա չի ծախսում գումարը, այլ հետաձգում է ապագայի ակնկալիքով:
Բացի դրանից՝ Նարեն հաշվի է առնում, որ Մանեն կարող է հետ չտալ գումարը: Այդ ռիսկի դիմաց Նարեն ավելի շատ գումար է պահանջում:
Նա մտածում է նաև ապագա գների մասին։ Եթե մեկ տարի անց ապրանքներն ու ծառայությունները շատ ավելի թանկ լինեն, այսինքն՝ գնաճ լինի, նա կցանկանա ավելի մեծ փոխհատուցում ստանալ, քանի որ իր տված և հետ ստացած գումարի գնողունակությունը կարող է նվազել։
Ի դեպ, Նարեն կարող է գումարը նաև երկու տարով տալ, բայց այդ դեպքում բնականաբար ավելի շատ գումար է պահանջելու, որովհետև ավելի շատ է սպասելու, բացի այդ անորոշություններն ավելի բարձր են:
Իսկ ի՞նչ կլինի, եթե Նարեն այս ընթացքում որոշի ամուսնանալ ու տարվա կեսին պահանջի իր գումարը: Մանեն երևի թե ստիպված կլինի վերադարձնել այն: Բայց դա այդպես չէ բանկերի պարագայում: Բանկը պարտավոր է վերադարձնել Նարեի ավանդը՝ առանց Մանեին ստիպելու, որ շուտ վերադարձնի վարկը: Չէ՞ որ վարկը կարող է 30 տարով լինել: Այս դեպքում բանկը կարող է դիմել Կենտրոնական բանկին ու ստանալ արագ իրացվելի միջոցներ, օրինակ՝ 7-օրյա վարկ: Բայց դա էլ իր գինն ունի, որը ևս պետք է հաշվի առնվի տոկոսադրույքի սահմանման ժամանակ:
Ստացվեց, որ տոկոսադրույքները մեծ հաշվով որոշում ենք մենք՝ այս բոլոր հանգամանքների համադրությամբ. սպասումներ, ռիսկեր ու ծախսեր: Իսկ բանկերը և ֆինանսական կազմակերպությունները, կարելի է ասել, «համակարգում են» այդ գործընթացը՝ ապահովելով նշված գործողությունների սահուն ու ապահով ընացքը:
Եղի՛ր իրազեկ ֆինանսների աշխարհում, եղի՛ր բարեկեցիկ։