Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

ԿԲ և ֆինանսական համակարգ >Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Դասընթացի բովանդակություն
0%
Գլուխ հանիր տնտեսությունից

Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

Էպիզոդի նկարագրություն

Ուզո՞ւմ ես տեղյակ լինել ֆինանսական աշխարհից ու իմանալ, թե որ կառույցն ինչով է զբաղվում և ինչպես կարող է քեզ օգտակար լինել։ Այս անգամ խոսելու ենք Ֆինանսական համակարգի հաշտարարից, ԱՔՌԱ վարկային բյուրոյից ու Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից։ Գնացի՛նք:

Ֆինանսական համակարգի հաշտարարը անկախ կառույց է, որը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատերերին օգնում է անվճար, արդար ու անաչառ կերպով լուծել ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքները։ Եթե ունես բողոք՝ կապված ֆինանսական ծառայությունների կամ վարկային պա տմության հետ, և պահանջդ մինչև 10 միլիոն դրամ է, ապա կարող ես դիմել հաշտարարին վեց ամսվա ընթացքում՝ ֆինանսական կազմակերպությունից վերջնական պատասխան ստանալուց հետո։ Չմոռանաս, որ հաշտարին չես կարող դիմել, եթե քո բողոքը քննվում է դատարանում կամ արբիտրաժային տրիբունալում:

Եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսի վարկային պատմություն ունես, ԱՔՌԱ վարկային բյուրոն կարող է օգնել քեզ։ Այն հավաքում է ֆիզիկական ու իրավաբանական անձանց տվյալները, վարկերի վերաբերյալ տեղեկությունները, ու ստեղծում վարկային պատմությունը և վարկային սքորը։ Վարկավորող կազմակերպություններին այն ստանալը հնարավորություն է տալիս հասկանալ՝ որքան վստահելի ես դու որպես պարտատեր, իսկ քեզ օգնում է վերահսկել սեփական վարկային պատմությունդ, պատշաճ մարումների դեպքում արտոնյալ պայմաններով ստանալ վարկեր։ Ի դեպ, տարին մեկ անգամ կարող ես անվճար ստանալ քո վարկային պատմությունը նաև առցանց կերպով։

Եվ վերջում անդրադառնանք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին. հիմնադրամի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումն է` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը ՝երաշխավորելու միջոցով: Իսկ բանկային ավանդների հատուցումը երաշխավորվում է որոշակի սահմանաչափերով։ Սահմանաչափերը կարող ես գտնել նրանց կայքում։

Իմացի’ր  հնարավորություններդ ֆինանսների աշխարհում, եղի՛ր բարեկեցիկ։