Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ
Էպիզոդի նկարագրություն
Իսկ դու գիտե՞ս, թե ո՞ր ընկերությունները կարող են օգնել քեզ կատարել ներդրումներ, օրինակ՝ ձեռք բերել պարտատոմսեր կամ բաժնետոմսեր։ Դե, ուրեմն միասին ուսումնասիրենք ներդրումային ընկերություններին ու ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին: Գնացի՛նք:
Ներդրումային ընկերությունները քեզ կօգնեն տեղում կամ էլ առցանց կերպով, օրինակ՝ տնից, բացել բրոքերային հաշիվ և գնել ու վաճառել արժեթղթեր և՛ հայաստանյան, և՛ համաշխարհային շուկաներից։ Եթե կարող ես ինքդ կատարել ուսումնասիրություններ ու որոշել, թե ինչ արժեթուղթ ես ուզում գնել կամ վաճառել, ապա երևի չունես անձնական մենեջերի ու խորհրդատվության կարիք, բայց եթե կարծում ես, որ արժեթղթերի շուկայում ուղեկցում ստանալը քեզ համար օգտակար կլինի, ուրեմն ներդրումային ընկերությունը քեզ կմատուցի նաև այդ ծառայությունը։ Դու կարող ես ձեռք բերել արժեթղթեր՝ ձևավորելով քո պորտֆելը՝ ըստ ռիսկի հակվածության մակարդակի: Օրինակ՝ եթե երիտասարդ ես և սիրում ես ռիսկի դիմել, ուրեմն քո պորտֆելում կընդգրկեք ռիսկային արժեթղթեր։
Հետաքրքիր է, որ ներդրումային ընկերությունն օգնում է ոչ միայն ձեռք բերել արժեթուղթ, այլ նաև պահել ու կառավարել արդեն իսկ ձեռքբերածը։ Ներդրողների ամենահաճախ հանդիպող սխալներից է արժեթուղթ ձեռք բերելն ու ոչինչ չանելը, այնինչ պետք է հետևել շուկային ու արձագանքել փոփոխություններին, օրինակ՝ վաճառել բաժնետոմսը, երբ նպաստավոր պայմաններ են ստեղծվում։ Ընկերությունը կկառավարի քո «արժեքավոր թղթերը» և պարբերաբար հաշվետվություն կներկայացնի: Չպետք է մոռանալ, որ իր ծառայությունների համար ընկերությունը գանձում է միջնորդավճարներ, դրանք պետք է ստուգես նախապես։
Հիմա ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների մասի. այս ընկերություններն էլ միավորում են տարբեր ներդրողների միջոցները/խնայողությունները և միասնական ձևով կառավարում դրանք՝ ապահովելով մասշտաբի էֆեկտ և անհրաժեշտ դիվերսիֆիկացիա։
Հիշեցնեմ, որ ներդրում կատարելուց առաջ անելիք ունես. եթե ներդրումային ընկերությունը հայկական է, պետք է ստուգես, որ ունենա Կենտրոնական բանկի լիցենզիան, ինչպես նաև անդամակցի Հայաստանի ֆոնդային բորսային, իսկ եթե ընկերությունն արտասահմանյան է, պետք է նույնն ունենա իր երկրի համար։
Օգտագործի՛ր ֆինանսական համակարգի տված հնարավորությունները, եղի՛ր բարեկեցիկ։