Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր
Էպիզոդի նկարագրություն
Իսկ դու լա՞վ գիտես, թե ֆինանսական որ գործարքի համար ում է պետք դիմել։ Այ, օրինակ, որտե՞ղ ես փոխանակելու արտարժույթը, ինչո՞վ է տարբերվում բանկը վճարահաշվարկային կազմակերպություններից … այս ու մյուս հարցերի մասին առաջիկա մեկ րոպեում։
| Բանկ | Վճարահաշվարկային կազմակերպություն | Արտարժույթի փոխանակման կետ |
Արտարժույթի փոխանակում $, €, ₽ և այլ | V |
| V |
Ավանդներ, բանկային հաշիվներ, քարտեր | V |
|
|
Վճարումներ կատարել | V | V |
|
Գումար փոխանցել | V | V |
|
Վարկ վերցնել ու մարել | V | V |
|
Ներդրումներ | V | 〜 |
|
Բանկային ոսկի, ստանդարտացված ձուլակտորներ և հուշադրամ | V |
|
|
Թանկարժեք իրերի պահառու և այլն | V |
|
|
Սկսենք արտարժույթի գնումից, փոխանակումից և վաճառքից. դա կարող ես անել և՛ տարադրամի փոխանակման կետերում, և՛ բանկերում, և՛ որոշ վարկային կազմակերպություններում:
Քեզնից ավանդներ կարող են ներգրավել միայն բանկերը: Նույնը բանկային հաշիվներ բացելու, քարտեր սպասարկելու, մոբայլ բանկինգի դեպքում:
Հիմա վճարումների մասին. թե՛ խանութներում, թե՛ առցանց կերպով կարող ես վճարումներ կատարել և՛ քարտիդ, և՛ էլեկտրոնային դրամապանակիդ միջոցով: Էլեկտրոնային դրամապանակ քեզ տրամադրում են վճարահաշվարկային կազմակերպությունները, դու նրանց հաստատ ծանոթ ես. Թել Սել, Իզի Փեյ, Մոբի դրամ, Իդրամ, Ֆասթ Շիֆթ, Թիմ Փեյ, ԱՌԿԱ (on screen text) և այլն: Դրանց միջոցով կարող ես վճարել կոմունալները, տրանսպորտի տոմս գնել, կատարել պետական վճարումներ, մարել վարկերդ, ընդ որում՝ այս վճարումները կարող ես անել և՛ հեռախոսով, այդ թվում՝ անհպում ու QR-ով, և՛ տերմինալով։ Այս կազմակերպությունները քեզ հնարավորություն են տալիս գումար փոխանցել ինչպես Հայաստանում, այնպես էլ դեպի արտերկիր։ Իհարկե նշված գրեթե բոլոր գործարքները կարող ես անել նաև բանկում, բայց վճարահաշվարկային ընկերությունները կարող են քեզ ավելի ճկուն տարբերակներ առաջարկել: Բայց նշեմ նաև, որ էլեկտրոնային դրամապանակիդ պետք է կցես բանկային հաշիվ:
Խոսենք վարկ վերցնելու մասին. դա կարող ես անել բանկից, վարկային կազմակերպությունից, գրավատնից, բայց դա կարող ես անել նաև էլեկտրոնային դրամապանակի միջոցով: Վարկիդ մարումն էլ կարող ես անել թե՛ բանկում, թե՛ մոբայլ բանկինգով, թե՛ էլեկտրոնային դրամապանակով: Իսկ ինչ վերաբերում է ներդրումային ծառայություններին, ապա դրանք կարող ես իրականացնել բանկերում, ներդրումային ընկերություններում, դա այս կինոյից չէր, հա, էլեկտրոնային դրամապանակի միջոցով ներդրումներ կատարելու հնարավորություն հանդիպում է նաև որոշ վճարահաշվարկային ընկերությունների մոտ:
Բանկերն իրականացնում են բազմաթիվ այլ գործառույթներ ևս, օրինակ՝ բանկում կարող ես գնել, վաճառել բանկային ոսկի, ստանդարտացված ձուլակտորներ և հուշադրամ, բանկում կարող ես ի պահ դնել թանկարժեք իրերդ։ Բանկը քեզ կարող է մատուցել ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաև լինել քո կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորը։
Եվ այս բոլոր ընկերությունների պարագայում կարևոր է ստուգել, որ ընկերությունն ունենա Կենտրոնական բանկի լիցենզիան, որպեսզի միամիտ չընկնես խաբեբաների ձեռքը։ Լիցենզավորված ընկերությունների ցանկը Կենտրոնական բանկի կայքում է:
Հմտորե՛ն օգտվիր ֆինանսական կազմակերպություններից, եղի՛ր բարեկեցիկ։