Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ
Էպիզոդի նկարագրություն
Պատկերացրո՛ւ, որ նոր մեքենա ես գնում և ուզում ես այն ապահովագրել հնարավոր ռիսկերից։ Կամ էլ առողջությունդ ես ապահովագրում, գուցե նաև գույքդ։ Գիտե՞ս, թե ում ես դիմելու. այս շուկայում տարբեր տերմինների ես հանդիպելու՝ «ապահովագրական ընկերություն», «բրոքեր», «գործակալ» և նույնիսկ «բյուրո»։ Արի միասին հասկանանք նրանց դերը։
Ապահովագրական ընկերությունները քեզ համար կկազմակերպեն ապահովագրության ողջ գործընթացը։ Այդ ընկերությունները գնահատում են ապահովագրության օբյեկտի հետ կապված ռիսկերը, կատարում հաշվարկներ ու որոշում, թե որքան ապահովագրավճար ես մուծելու։ Կնքում եք պայմանագիր, կատարում վճարումդ։ Երբ տեղի է ունենում ապահովագրական պատահար, դիմում ես ապահովագրական ընկերությանդ։ Վերջինս էլ գնահատում է վնասը ու քեզ հայտնում հատուցման մասին իր որոշումը։ Ենթադրենք՝ դու ունես առողջության ապահովագրություն, որի համար տարեկան վճարում ես 120 000 դրամ։ Երբ առողջական խնդիր ես ունենում, նախապես տեղեկացնում ես ապահովագրական ընկերությանն ու դիմում բուժհաստատություն։ Կա՛մ ապահովագրական ընկերությունն է կազմակերպում քո այցը, կա՛մ էլ դու ես կազմակերպում, վճարում, հետո դիմում ապահովագրականին՝ հատուցում ստանալու համար։ Ընկերությունն էլ քննում է դեպքը ու ըստ քո պայմանագրի պայմանների որոշում՝ որքան գումար քեզ հատուցելու։ Այսկերպ կարող ես ապահովագրել տունդ, մեքենադ, պատասխանատվությունդ, ճամփորդությունդ, բերքդ, բիզնեսդ և նույնիսկ տնային կենդանիներիդ։
Ապահովագրության աշխարհում գործում են նաև ապահովագրական միջնորդները՝ բրոքերներն ու գործակալները։
Ապահովագրական բրոքերներն անկախ մասնագետներ են, որոնք կարող են քեզ օգնել, որ գտնես քեզ համար ապահովագրության լավագույն տարբերակը։ Նրանք ներկայացնում են քո շահերը։
Ապահովագրական գործակալները ներկայացնում է ապահովագրական ընկերությունը։ Նրանք մանրամասնորեն գիտեն տվյալ ընկերության ծառայությունները և կարող են ընկերության անունից քեզ տալ անհրաժեշտ խորհրդատվություն։
Եվ վերջում խոսենք նաև Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի մասին: Այն ապահովում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ու ԱՊՊԱ համակարգի կայունությունն ու զարգացումը։ Այն նաև ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ տեղեկատվություններ է տրամադրում հանրությանը։
Ապահովագրի’ր ռիսկերդ, եղի’ր բարեկեցիկ։