Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Մեր դրամի պատմությունը մեկ րոպեում և ինչպես տարբերել
Էպիզոդի նկարագրություն
Պատկերացրու՝ նստած ես Երևանի սրճարաններից մեկում և պատրաստվում ես վճարել սուրճի համար: Դրամապանակիցդ հանում ես թղթադրամը կամ դրամային քարտդ, ու մտածում. «Մի րոպե, իսկ որտեղից է ծագում այն դրամը, որ հիմա ձեռքումս է կամ քարտիս վրա»:
Թույլ տուր մեկ րոպեում քեզ պատմեմ մեր դրամի պատմությունը։ Հայկական դրամը (֏) շրջանառության մեջ դրվեց 1993 թ. նոյեմբերի 22-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախացումից երկու տարի անց։ Մինչ այդ, Հայաստանը օգտագործում էր խորհրդային ռուբլին, բայց նոր անկախացած պետությունն իր սեփական արժույթի կարիքն ուներ՝ տնտեսությունը կայունացնելու և ազգային ինքնությունը պաշտպանելու համար:
«Դրամ» անվանումը գալիս է հին հունական «դրախմա» բառից, որը նշանակում էր «բուռ»: Տիգրան Մեծի դրամները նույնպես կոչվում էին դրախմա: Անցան դարեր «դրախմա» բառը հայեցվեց և առաջին անգամ որպես դրամական միավորի անվանում օգտագործվեց Կիլիկյան Հայաստանում։
Իմացի՛ր, մենք սեփական մետաղադրամներ ունեցել ենք մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում, 1-ին դարում, մեր թվարկության 11-րդ դարում, 12-րդ դարում և այլն։
Այսօր դու կարող ես հայկական թղթադրամների և մետաղադրամների վրա տեսնել մեր պատմության հարուստ արտացոլանքը։ Հայկական թղթադրամների վրա պատկերված են մշակութային կոթողներ և անվանի հայեր, որոնք մեզ ամեն վճարման ժամանակ հիշեցնում են մեր հարուստ պատմական ժառանգության մասին։
Ամեն անգամ դրամ օգտագործելիս կարևոր է իմանալ, թե ինչպես տարբերել կեղծ դրամները իրականներից։ Հայկական թղթադրամները ունեն մի քանի պաշտպանական հատկանիշներ։ Նախ, թղթադրամի վրա կա ջրանիշ, որը տեսանելի է լուսընդդեմ դիտելիս: Այնտեղ կարող ես տեսնել տվյալ թղթադրամի վրա պատկերված մեծանուն գործչի պատկերը։ Բացի այդ, թղթադրամների վրա կան մետաղական փայլուն ժապավեններ, որոնք փոխում են գույնը թղթադրամի դիտման անկյունը փոխելիս։
Թղթադրամը պետք է նաև շոշափել, քանի որ իրական դրամը տպագրված է բարձրորակ նյութի վրա և ունի որոշակի ռելիեֆային հատվածներ։ Գեղեցիկ են թղթադրամները ուլտրամանուշակագույն լույսի տակ, երբ որոշ հատվածներ սկսում են փայլել տարբեր գույներով։
Այսօր դրամը ոչ միայն վճարման միջոց է, այլև՝ պետականության խորհրդանիշներից մեկը։
Իմացի՛ր մեր դրամի մասին, եղի՛ր ապահով, եղի՛ր բարեկեցիկ։