Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Ինչո՞ւ դեր ունի գների կայունությունը քո կյանքում
Էպիզոդի նկարագրություն
Ենթադրենք՝ դու խնայում ես մի մեծ նպատակի համար, օրինակ՝ մեքենա գնելու, կրթություն ստանալու, կամ բնակարան գնելու համար… դե դու գիտես քո նպատակները: Պլանավորման ընթացքում դու անհանգստանում ես գների տատանման մասին: Քեզ սկսում է հուզել՝ գները կաճե՞ն, կնվազե՞ն, թե՞ քիչ թե շատ կայուն կլինեն, ու խնայածդ գումարը կբավարարի՞ ապագայում գնում կատարելու համար: Ահա թե ինչպես է առնչվում գների կայունությունը քո ամենօրյա կյանքին ու ֆինանսական որոշումներին:
Գների կայունությունը թույլ է տալիս քեզ վստահ լինել, որ այդ պլանները հնարավոր կլինեն իրագործել: Եթե գները կայուն են, դու ստիպված շտապ վարկ չես վերցնում, գնաճից վախենալով արագ ինչ-որ բան չես գնում, կամ էլ չես սպասում ու հետաձգում գնումդ այն հույսով, որ գները կիջնեն: Սա հենց է այն, ինչ գների կայունությունը տալիս է քեզ. հանգիստ խղճով պլանավորելու ու քո գնումները իրականացնելու հնարավորություն:
Եթե խոսենք խնայողություններից, ապա գների կայունությունը թույլ է տալիս վստահ լինել, որ քո կուտակած գումարը ժամանակի ընթացքում չի կորցնի իր արժեքը։ Օրինակ՝ դնում ես ավանդ 8%-ով, իսկ այդ տարվա գնաճը կազմում է 3%: Ստացվում է, որ քո խնայողություններն իրականում տարվա վերջին աճում են ընդամենը 5%-ով, քանզի գնաճը մի քիչ «ուտում» է քո փողը:
Իսկ եթե ենթադրենք, որ դու ունես վարկ, որի տոկոսադրույքը 12% է, ապա 3% գնաճի պարագայում քո վարկային իրական բեռը կլինի 9%: Էլ չասեմ, որ բարձր գնաճի դեպքում վարկ տրամադրողը կարող է տոկոսներն էլ բարձրացնել: Իսկ կայուն գների դեպքում վարկ վերցնելը դառնում է ավելի կանխատեսելի, քանի որ դու վստահ ես, որ ոչ մի անսպասելի գնաճ չի խաթարի քո վճարումները և ֆինանսական պլանները։
Կենտրոնական բանկը ապահովում է գների կայունությունը, որ դու վստահ ապրես ու խնայես՝ առանց ֆինանսական սթրեսի։ Ոլորտի փորձագետներն ամեն օր մշակում և իրականացնում են հատուկ քաղաքականություններ, որ դու հանգիստ պլանավորես ֆինանսներդ:
Վերաբերվի՛ր գների կայունությանը որպես կայունության ու անվտանգության բաղադրիչի, եղի՛ր բարեկեցիկ: