Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

ԿԲ և ֆինանսական համակարգ >Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ
Դասընթացի բովանդակություն
0%
Գլուխ հանիր տնտեսությունից

Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ

Էպիզոդի նկարագրություն

Պատկերացնենք, որ քեզ շտապ գումար է պետք, բայց չգիտես՝ որտեղից սկսել: Գիտեի՞ր, որ Հայաստանում կան վարկ տրամադրող տարբեր ֆինանսական կազմակերպություններ՝ տարբեր կարիքների համար: Այսօր կխոսենք բանկերի, վարկային կազմակերպությունների ու գրավատների մասին։

Այս երեք ընկերություններն էլ տրամադրում են վարկ: Ի դեպ, տարբեր ընկերություններ կարող են ունենալ տարբեր ուղղվածություններ, օրինակ՝ կան վարկային կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են լիզինգ, գյուղատնտեսական վարկ, ավտովարկ տրամադրելու հարցում, բայց կան վարկայիններ, որ տրամադրում են բոլոր տեսակի վարկերը:

 

 

 

Բանկ

Վարկային կազմակերպություն

Գրավատուն

Վարկի տրամադրում

V

V

V

Ավանդներ, բանկային հաշիվներ և բանկային այլ գործարքներ

V

 

 

Արտարժույթի փոխանակում

V

V

 

Նպատակային հատուկ վարկեր

V

V

 

Ապառիկ

V

V

 

Հիփոթեքային վարկ

V

V

 

Ավտովարկ

V

V

 

Շարժական գույքի գրավադրմամբ արագ վարկ

(գրավը՝ ոսկի, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա և այլ)

V

V

V

Նշեմ, որ բանկն իրականացնում է բազմաթիվ գործառույթներ, որոնք չեն իրականացնում այլ ընկերությունները, օրինակ՝ ավանդի ընդունում, հաշվի բացում և վարում և այլն: Իսկ այ արտարժույթի փոխանակմամբ զբաղվում են և՛ բանկերը, և՛ տարադրամի փոխանակման կետերը, և՛ որոշ վարկային ընկերություններ:

Խոսենք նպատակային վարկավորման հատուկ ծրագրերից, օրինակ՝ երիտասարդներին տրամադրվող մատչելի վարկեր բնակարանների ձեռքբերման համար, վարկեր բնակարանը էներգախնայող եղանակով վերանորոգելու համար, (only reel) արևային վահանակներ տեղադրելու նպատակով հատուկ վարկեր և այլն: Վարկային հատուկ ծրագրերը կարող են լինել տարբեր թիրախային խմբերի համար, օրինակ՝ զինծառայողների համար, ուսանողների կամ բիզնեսի համար: Այս վարկերը կարող են տրամադրել բանկերը և վարկային կազմակերպությունները:

Ապառիկ կարող են տրամադրել բանկերն էլ, վարկային կազմակերպություններն էլ: Նույնը կասեմ նաև հիփոթեքի ու ավտովարկի համար:

Ինչ վերաբերում է գրավադրմամբ արագ կարճաժամկետ վարկեր տրամադրելուն, (only landscape) ապա այստեղ միանում են նաև գրավատները, որոնք վարկեր են տրամադրում՝ գրավ վերցնելով շարժական գույք, օրինակ՝ ոսկի, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա և այլն:

      Պետք է հիշեցնեմ, որ որքան արագ ու հեշտ է վարկի ստացումը, այնքան բարձր կարող են լինել տոկոսադրույքները: Սրանք պետք է ստուգես ու հասկանաս մինչև պայմանագիր կնքելը:

Ցանկացած վարկի դիմելուց առաջ շատ կարևոր է շուկան ուսումնասիրելը, քո կարիքներին համապատասխան վարկ ընտրելն ու պայմաններին ծանոթ լինելը: Բայց կարևոր է նաև ստուգելը, որ վարկ տրամադրող ընկերությունն ունենա Կենտրոնական բանկի լիցենզիան, որպեսզի հեռու մնաս խաբեբաներից: Դա կարող ես անել Կենտրոնական բանկի կայքում:

Ուսումնասիրի՛ր հնարավորություններդ ֆինանսական աշխարհում, եղի՛ր բարեկեցիկ։