Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ2 ր․ 12 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Ֆինանսական համակարգի hաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և արտարժույթի փոխանակման կետեր0 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. վարկային կազմակերպություններ և գրավատներ2 ր․ 31 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ապահովագրական ընկերություններ2 ր․ 26 վ․
Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կազմակերպություններից. ներդրումային ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ2 ր․ 22 վ․
Ո՞վ է որոշում վարկերի և ավանդների տոկոսադրույքները2 ր․ 32 վ․
Կարո՞ղ եմ կանխատեսել արտարժույթի փոխարժեքը
Էպիզոդի նկարագրություն
Երևի թե բոլորի մտքով գոնե մեկ անգամ անցել է՝ տեսնես կարո՞ղ եմ կանխատեսել արտարժույթի, օրինակ՝ դոլարի, եվրոյի, ռուբլու կամ այլ արժույթի փոխարժեքը։ Գուցե դու դրա կարիքն ունեցել ես, երբ պատրաստվել ես արտերկիր մեկնել, գնումներ կատարել կամ էլ ներդրումներ անել։ Արի միասին հասկանանք՝ որքանով է դա իրատեսական կամ ինչ կտա դա քեզ։
Կանխատեսումներով զբաղվում են հիմնականում փորձառու մասնագետները. նրանք փորձում են կանխատեսել փոխարժեքը, ներդրումային ակտիվների գները։ Նրանք այդ աշխատանքից եկամուտ կամ շահույթ են ստանում, օրինակ՝ արտարժույթով վարկ են վերցնում կամ ավանդ դնում, երբ կանխատեսում են, որ դա իրենց ապագայում շատ գումար կբերի։ Բայց պետք է ասեմ, որ ըստ էության դա նրանց հիմնական զբաղմունքն է, երբ գումարը կորցնելու մեծ ռիսկի գնալու հետ մեկտեղ փորձում են կանխատեսել ու գործողություններ անել՝ որոշակի եկամտի ակնկալիքով։ Իհարկե նույնիսկ պրոֆեսիոնալների շրջանում հաճախ դա միայն քչերին է հաջողվում:
Սակայն հասարակ սպառողի համար արտարժույթի հետ գործ ունենալիս առաջնայինը ոչ թե շահել կամ տուժելը պետք է լինի, այլ արտարժույթի փոխարժեքի տատանման արդյունքում առաջացող ռիսկերը նվազեցնելն այնպես, որ ծախսերի ու եկամուտների վրա ազդեցությունը փոքր լինի։ Օրինակ՝ եթե պատրաստվում ես արտասահմանում կրթություն ստանալ, ուրեմն պետք է մտածես, թե ինչպես պահես խնայողություններդ, որ հնարավոր լինի նպատակդ իրագործել։
Դա կարելի է անել նախ լավ հաշվարկելով, օրինակ՝ ի՞նչ արժույթով ես իրագործելու նպատակդ, ո՞ր արժույթով է ավելի եկամտաբեր խնայողությունդ պահելը։ Արդյունավետ մեթոդ է նաև դիվերսիֆիկացիան, այսինքն՝ փողը տարբեր ակտիվներում, տարբեր գործիքներում ու տարբեր արժույթներով պահելը՝ իհարկե նախապատվությունը տալով քո եկամուտների ու ծախսերի հիմնական արժույթին, մեր պարագայում հայկական դրամին։
Լա՛վ կառավարիր ֆինանսներդ, եղի՛ր բարեկեցիկ։