Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Անկանխիկ վճարումներ >Ի՞նչ պետք է իմանաս POS տերմինալից օգտվելիս
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Ի՞նչ պետք է իմանաս POS տերմինալից օգտվելիս

Էպիզոդի նկարագրություն

POS տերմինալ սովորաբար տեսնում ենք խանութների կամ այլ առևտրային կետերի դրամարկղերում: 3 կանոն պետք է պահպանես՝ POS տերմինալից օգտվելիս․

Ստուգի՛ր, նոր վճարիր -  Վճարելիս ուշադի'ր եղիր՝ ի՞նչ թիվ են հավաքում POS տերմինալի վրա։ Երբեմն պատահաբար մեկ 0 ավել են հավաքում:

  • Ի՛նքդ վճարիր քո քարտով - Շատ գանձապահներ վերցնում են քո քարտը հեռվում գտնվող POS տերմինալին հասցնելու կամ արագության պատրվակով և հենց իրենք են քո քարտով վճարումը կատարում։  Զգո'ն եղիր և թույլ մ'ի տուր, որ գանձապահն իմանա քո տվյալները՝  այդ թվում քարտիդ համարը, վավերականության ժամկետը կամ CVV կոդը: 
  • Խուսափի՛ր օտար աչքերից - Քարտդ ձեռքումդ այնպե’ս պահիր, որ կողքիդ անձինք ոչ մի կերպ չտեսնեն քարտիդ տվյալները: Ավելին, վճարելիս, երբ հավաքես PIN-կոդդ ՝ ձեռքով փակի’ր այն օտար աչքերից:

Եղի'ր ուշադիր, ե'ղիր բարեկեցիկ: