ԲացՄուգ
Վճարային քարտ >Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից:
Դասընթացի բովանդակություն
Թվային ֆինանսեր
Ի՞նչ կարող եմ անել բանկային հաշվով և քարտով1 ր․ 1 վ․
Ինչպե՞ս բացեմ բանկային հաշիվ. քայլ առ քայլ1 ր․ 11 վ․
Ինչպե՞ս ձեռք բերել վճարային քարտ. քայլ առ քայլ1 ր․ 9 վ․
1000 տեսակի քարտ, որը որն է1 ր․ 15 վ․
Վճարային քարտ Հայաստանում. Ինչպես արագ ընտրել I www.fininfo.am0 վ․
Թվային (Digital) քարտ. ի՞նչ է պետք իմանալ1 ր․ 21 վ․
Քարտի համար, PIN և CVV կոդեր. որը որն է1 ր․ 12 վ․
Ի՞նչ կարող եմ անել բանկոմատով Հայաստանում52 վ․
Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից:1 ր․ 15 վ․
Ինչպե՞ս կանխիկ դրամը մուտքագրեմ հաշվիս1 ր․ 3 վ․
Ի՞նչ կտա ինձ մոբայլ բանկինգը48 վ․
Ինչպե՞ս ակտիվացնեմ մոբայլ բանկինգը1 ր․
Ի՞նչ անեմ, երբ սխալ փոխանցում եմ կատարել կամ ստացել1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս բարձրացնեմ մոբայլ բանկինգիս անվտանգությունը1 ր․ 9 վ․
Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել1 ր․ 4 վ․
Բանկոմատը կուլ է տվել քարտս. ի՞նչ անել1 ր․ 9 վ․
Արդյո՞ք ֆինանսներս պաշտպանված են NFC-ով քարտն օգտագործելիս1 ր․ 18 վ․
Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից:
Էպիզոդի նկարագրություն
Բանկոմատի ամենատարածված գործառույթը կանխիկացումն է։
Արի միասին փորձենք գումար կանխիկացնել։
- Սկսելու համար քարտդ տեղադրում ես բանկոմատում։ Ահա այսպես՝ ուղղահայաց դիրքով՝ չիպը դեպի վերև։ Եթե քարտդ NFC-ով է՝ ահա այս նշանով, և եթե նույն նշանը տեսնում ես բանկոմատի վրա՝ պարզապես մոտեցրու քարտդ բանկոմատի այդ նշանին։
- Հավաքում ես PIN կոդը։ Ուշադիր հավաքիր, քանի որ 3 անգամ սխալ հավաքելու դեպքում բանկոմատը քարտդ «կուլ կտա»։ Ի դեպ՝ փինդ հավաքիր այնպես, որ ոչ ոք կողքից չտեսնի այն:
- Այնուհետև էկրանին կտեսնես գործարքների անունները։ Յուրաքանչյուրի կողքին կա կոճակ։ Համապատասխան կոճակ սեղմելով՝ շարժվիր առաջ ։
- Ահա՝ սեղմում ես գումարի կանխիկացում, ընտրում էս՝ այլ գումար, հավաքում ես, օրինակ՝ 9000 և սեղմում ես՝ հաստատել։
- Գումարը ստանալուց հետո արագ վերցնում ես քարտդ։ Կախված բանկոմատից՝ 20-60 վայրկյանում քարտը չվերցնելու դեպքում բանկոմատը այն «կուլ կտա»:
- Անդորրագիր տպել թե չտպել՝ սեղմում ես քո ցանկությամբ։
- Եթե տեխնիկական խնդրի ես բախվում՝ մի' շարունակիր գործարքդ, դիմի'ր բանկիդ` խնդիրը լուծելու համար:
Կատարի'ր անվտանգ կանխիկացում, եղի'ր բարեկեցիկ։