ԲացՄուգ
Վճարային քարտ >Բանկոմատը կուլ է տվել քարտս. ի՞նչ անել
Դասընթացի բովանդակություն
Թվային ֆինանսեր
Ի՞նչ կարող եմ անել բանկային հաշվով և քարտով1 ր․ 1 վ․
Ինչպե՞ս բացեմ բանկային հաշիվ. քայլ առ քայլ1 ր․ 11 վ․
Ինչպե՞ս ձեռք բերել վճարային քարտ. քայլ առ քայլ1 ր․ 9 վ․
1000 տեսակի քարտ, որը որն է1 ր․ 15 վ․
Վճարային քարտ Հայաստանում. Ինչպես արագ ընտրել I www.fininfo.am0 վ․
Թվային (Digital) քարտ. ի՞նչ է պետք իմանալ1 ր․ 21 վ․
Քարտի համար, PIN և CVV կոդեր. որը որն է1 ր․ 12 վ․
Ի՞նչ կարող եմ անել բանկոմատով Հայաստանում52 վ․
Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից:1 ր․ 15 վ․
Ինչպե՞ս կանխիկ դրամը մուտքագրեմ հաշվիս1 ր․ 3 վ․
Ի՞նչ կտա ինձ մոբայլ բանկինգը48 վ․
Ինչպե՞ս ակտիվացնեմ մոբայլ բանկինգը1 ր․
Ի՞նչ անեմ, երբ սխալ փոխանցում եմ կատարել կամ ստացել1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս բարձրացնեմ մոբայլ բանկինգիս անվտանգությունը1 ր․ 9 վ․
Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել1 ր․ 4 վ․
Բանկոմատը կուլ է տվել քարտս. ի՞նչ անել1 ր․ 9 վ․
Արդյո՞ք ֆինանսներս պաշտպանված են NFC-ով քարտն օգտագործելիս1 ր․ 18 վ․
Բանկոմատը կուլ է տվել քարտս. ի՞նչ անել
Էպիզոդի նկարագրություն
Բանկոմատը քարտն առգրավում է մի քանի դեպքերում․
- Երբ հաջորդաբար 3 անգամ սխալ ես հավաքել PIN կոդը։
- Երբ այն մոռացել ես վերցնել բանկոմատից 20-60 վայրկյանի ընթացքում։
- Շատ հազվադեպ՝ բանկոմատի խափանման կամ տեխնիկական այլ պատճառով:
Ո՞ւՄ ԴԻՄԵԼ
Նման դեպքերում միշտ պետք է դիմես քարտդ թողարկող բանկին, նույնիսկ եթե քարտդ առգրավվել է այլ բանկի բանկոմատը։
Վերադարձման ժամկետներն ըստ բանկերի տարբերվում են։ Շտապ վերադարձի համար սովորաբար գործում են հատուկ սակագներ։
Արտասահմանում հայկական քարտի առգրավման դեպքում քարտը հետ ստանալ հնարավոր չէ։ Նման դեպքում պետք է դիմես քո բանկին և վերաթողարկես քարտդ։
Հայաստանում օտարերկրյա քարտը առգրավվելու դեպքում ևս այն չի վերադարձվում։ Քարտապանը իր երկրում պետք է վերաթողարկի իր քարտը։
- Դիմի՛ր քարտդ թողարկող բանկին։
- Տեղեկացի՛ր քարտի վերադարձման պայմաններին։
Արտասահմանում քարտդ բանկոմատում մոռանալու կամ առգրավելու դեպքում զգուշացրո՛ւ բանկիդ։
Եղի՛ր տեղեկացված, եղի՛ր բարեկեցիկ։