Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վճարային քարտ >Ինչպե՞ս ձեռք բերել վճարային քարտ. քայլ առ քայլ
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Ինչպե՞ս ձեռք բերել վճարային քարտ. քայլ առ քայլ

Էպիզոդի նկարագրություն

Եթե որոշել ես ձեռք բերել վճարային քարտ:

  • ԳՆԱՀԱՏԻ՛Ր ԿԱՐԻՔՆԵՐԴ

Նախ և առաջ հասկացի'ր, թե ինչ գործարքներ ես անելու և որտեղ։ Քարտդ օգտագործելու ես Հայաստանու՞մ, թե՞ նաև արտերկրում, դրամո՞վ, թե՞ արտարժույթով, վարկային գիծ ուզու՞մ ես, թե՞ ոչ, առցանց գնումներ  անելո՞ւ ես, թե՞ այդքան էլ չէ։

  • ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ՛Ր ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ fininfo.am ԿԱՅՔՈՒՄ

Եթե գիտես՝ ինչ ես ուզում, fininfo.am կայքում, համեմատի'ր բանկերի առաջարկները և ընտրի'ր քո կարիքներին համապատասխանը։

  • ԴԻՄԻ՛Ր ԵՎ ՍՏԱՑԻ՛Ր

Բանկը և քարտի տեսակը ընտրելուց հետո կարող ես քարտդ պատվիրել բանկի՝ քեզ ամենամոտ մասնաճյուղում կամ առցանց տարբերակով։ Բանկը քեզ կտեղեկացնի քարտիդ պատրաստ լինելու մասին:

  • ԱԿՏԻՎԱՑՐՈ'Ւ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԻ՛Ր

Քարտդ ստանալուց հետո այդ բանկի ցանկացած բանկոմատում կարող ես ակտիվացնել այն: Իսկ եթե բանկդ ԱՌՔԱ-ի անդամ է, կարող ես նաև ակտիվացնել ԱՌՔԱ-ի անդամ բանկերի բանկոմատներում։ Քեզ միայն մնում է հաջող ու անվտանգ օգտագործել քարտդ:

Հետևի'ր քայլերին և քեզ անհրաժեշտ քարտ ձեռք բերելը կլինի արագ ու հեշտ։

Եղի՛ր բարեկեցիկ։