Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Էլեկտրոնային դրամապանակ >Էլեկտրոնային դրամապանակ. Անվտանգության կանոններ
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Էլեկտրոնային դրամապանակ. Անվտանգության կանոններ

Էպիզոդի նկարագրություն

Էլեկտրոնային դրամապանակը, առցանց բանկինգը կամ մոբայլ բանկինգը հարմարավետ է առօրյա կյանքում։ Բայց ինչպես մեքենա վարելը կամ փողոց անցնելը, պահանջում է անվտանգության կանոններ՝

  1. Ներբեռնի'ր միայն պաշտոնական աղբյուրներից: Մի նեռբեռնիր Ֆեյսբուկից, Ինստագրամից, այլ սոցցանցերից, էլեկտրոնային նամակից։
  2. էլեկտրոնային դրամապանակ մուտք գործելու համար օգտագործի՛ր բարդ PIN գաղտնաբառ: Խորհուրդ չի տրվում օգտագործել ծննդյան կամ այլ հեշտ գուշակվող տարեթիվ: Ավելի ապահով կլինի մատնահետքով կամ face ID նույնականացումը։
  3. Ակտիվացրու երկգործոն նույնականացման հնարավորությունը: Օրինակ՝ պին կոդ, գաղտնաբառ եւ դրանց հետ միասին նաեւ մատնահետք կամ face ID։
  4. Մի՛ տրամադրիր քո անձնական տվյալները այլ անձանց՝ PIN-ը, գաղտնաբառը, մեկանգամյա կոդը։ ՈՒՇԱԴԻ՛Ր, ամենահաճախ օգտագործվող թակարդը SMS-ով քո հեռախոսահամարին ուղարկված մեկանգամյա կոդը՝ OTP-ն խաբեությամբ կորզելն է։

Պահպանի՛ր անվտագության կանոները, եղի՛ր բարեկեցիկ: