Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Առցանց գնումներ >Առցանց գնումներ. ինչի՞ն ուշադրություն դարձնեմ
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Առցանց գնումներ. ինչի՞ն ուշադրություն դարձնեմ

Էպիզոդի նկարագրություն

Առցանց գնումները դարձել են մեր առօրյայի մի մաս։ Ունենալով բազմաթիվ առավելություններ՝ առցանց առևտուրն ունի նաև ռիսկեր։ Կարող է այնպես պատահել, որ քարտիդ տվյալները հայտնվեն ոչ բարեխիղճ անձանց տրամադրության տակ, գումար կորցնես, գնումդ տեղ չհասնի և այլն։ Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար մեզ բավական է ընդամենը երկու կարևոր սկզբունքի հետևել․ զգոնություն և տեղեկացվածություն։

Հաստատ լսել ես՝ փորձած թանը անփորձ մածունից լավ է, ուստի օգտվիր միայն վստահելի ու ճանաչված կայքերից։ Մինչ կվճարես ապրանքի համար, քեզ հարց տուր. Արդյո՞ք առցանց առևտրի խանութը կլուծի՞ խնդիրը, եթե ավել գումար գանձեն կամ ապրանքը քեզ չհասնի։

Սոցիալական ցանցերի փոխարեն փնտրիր առցանց խանութների պաշտոնական կայքերը, առցանց գնումներ կատարելիս կասկածելի կայքերին մի տրամադրիր քարտիդ ու անձնական տվյալներդ, քարտիցդ կասկածելիի գանձումներ նկատելիս անմիջապես բլոկավորիր քարտդ ու տեղեկացրու բանկին։

Եղի՛ր զգոն, եղի՛ր բարեկեցիկ: