ԲացՄուգ
Վճարային քարտ >Ինչպե՞ս բարձրացնեմ մոբայլ բանկինգիս անվտանգությունը
Դասընթացի բովանդակություն
Թվային ֆինանսեր
Ի՞նչ կարող եմ անել բանկային հաշվով և քարտով1 ր․ 1 վ․
Ինչպե՞ս բացեմ բանկային հաշիվ. քայլ առ քայլ1 ր․ 11 վ․
Ինչպե՞ս ձեռք բերել վճարային քարտ. քայլ առ քայլ1 ր․ 9 վ․
1000 տեսակի քարտ, որը որն է1 ր․ 15 վ․
Վճարային քարտ Հայաստանում. Ինչպես արագ ընտրել I www.fininfo.am0 վ․
Թվային (Digital) քարտ. ի՞նչ է պետք իմանալ1 ր․ 21 վ․
Քարտի համար, PIN և CVV կոդեր. որը որն է1 ր․ 12 վ․
Ի՞նչ կարող եմ անել բանկոմատով Հայաստանում52 վ․
Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից:1 ր․ 15 վ․
Ինչպե՞ս կանխիկ դրամը մուտքագրեմ հաշվիս1 ր․ 3 վ․
Ի՞նչ կտա ինձ մոբայլ բանկինգը48 վ․
Ինչպե՞ս ակտիվացնեմ մոբայլ բանկինգը1 ր․
Ի՞նչ անեմ, երբ սխալ փոխանցում եմ կատարել կամ ստացել1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս բարձրացնեմ մոբայլ բանկինգիս անվտանգությունը1 ր․ 9 վ․
Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել1 ր․ 4 վ․
Բանկոմատը կուլ է տվել քարտս. ի՞նչ անել1 ր․ 9 վ․
Արդյո՞ք ֆինանսներս պաշտպանված են NFC-ով քարտն օգտագործելիս1 ր․ 18 վ․
Ինչպե՞ս բարձրացնեմ մոբայլ բանկինգիս անվտանգությունը
Էպիզոդի նկարագրություն
Մոբայլ բանկինգը ֆինանսական գործարքներ կատարելու արագ ու հեշտ միջոց է, բայց կարևոր է հիշել անվտանգության մասին։ Արի միասին բարելավենք քո մոբայլ բանկինգի անվտանգությունը։
- Եթե բանկը հնարավորություն է տալիս, հավելված մուտք գործելիս կիրառի’ր եռագործոն նույնականացում՝, այսինքն․
- մուտքանուն, գաղտնաբառ, պին,
- հեռախոսին կամ էլ. հասցեին եկած մեկանգամյա կոդ
- մատնահետք կամ face ID:
Եթե չկա եռագործոնի հնարավորություն, կիրառիր գոնե երկուսը։ Դա կդժվարացնի խարդախների գործը, եթե նրանք ցանկանան օգտագործել քո մոբայլ բանկինգը։
- Դա արա նաեւ ամեն գործարք հաստատելիս, օրինակ՝ ամեն գործարք հաստատելիս մուտքագրիր Google authenticator-ով ստացված մեկանգամյա կոդը։
- Եվ իհարկե. ոչ ոքի մի’ տուր քո նույնականացման քարտի, անձնագրի տվյալները, քո բանկային քարտը եւ քարտի տվյալները՝ օրինակ CVV կոդ, PIN կոդ, մեկանգամյա գաղտնաբառ, մոբայլ բանկինգի մուտքանուն, գաղտնաբառ և այլն։ Մի’ փոխանցիր այս տվյալները զանգով, մեսինջերով և էլեկտրոնային նամակով։
Իսկ որեւէ կասկածելի բան նկատելիս անմիջապես կապվի’ր բանկի հետ։
Եղի’ր զգոն, եղի’ր բարեկեցիկ։